|
|
|
«Էություն» կայքի հարգելի
այցելուներ,
ուրախ ենք արձանագրելու, որ այսուհետ մեր կայքի շրջանակներում
գործում է տարածք, ուր կարելի կլինի առավել անմիջական շփման
մեջ
լինել ոչ միայն կայքի, այդ թվում` պրն. Ա.Վարպետյանի հետ,
այլև հնարավոր` միմյանց միջև ակտիվ քննարկումներ ու
բանավեճեր
անցկացնել տարատեսակ հարցերի շուրջ ...
( ստորև
ծանոթանալ որոշ մանրամասների
)
06/12.2010թ. |
Անցում դեպի «ԷՈՒԹՅՈՒՆ» ՖՈՐՈՒՄ ...
ԷՈՒԹՅՈՒՆ ՖՈՐՈՒՄԻ ԱՌԿԱ ԹԵՄԱՆԵՐԸ |
ԸՆԴՀԱՆՈՒՐ
|
ԱՐԴԻ ԻՐԱՎԻՃԱԿ, ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Քննարկվում է Հայաստանի և համայն
հայության ընթացիկ վիճակը, զարգացման հեռանկարներն ու
ապագայի տեսլականը: |
|
ԶԱՆԱԶԱՆ (ԱՅԼ ԹԵՄԱՆԵՐ)
Նախատեսված է «Էություն» ֆորումում
տվյալ պահին գործող թեմաներին չվերաբերվող հարցերին
անդրադառնալու համար: |
ԷՈԳՀ
|
ԷԻԶՄ
ԷԻԶՄ - Էություն ոգե-գաղափարական
համակարգի փիլիսոփայական հենքը: |
|
ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հայագիտությունը Էություն
ոգե-գաղափարական համակարգում: |
|
Անցում դեպի «ԷՈՒԹՅՈՒՆ» ՖՈՐՈՒՄ ...
|
Հարգելի
այցելուներ, հարկ ենք համարում հավելել, որ.
1.
Ֆորումը դեռ նոր է ստեղծվել,
ուստի թեմաները դեռ բավականին սահմանափակ են, և
հետագայում, կախված ծավալվելիք քննարկումների բնույթից և ֆորումի
մասնակիցների նախապատվություններից, կլինեն թարմացումներ, իսկ
թեմաները կընդլայնվեն ու կխորացվեն:
2.
Ֆորումի էջերի
«մենյուի» և աշխատանքի
համար անհրաժեշտ այլ «կոճակների» տեքստերը
ցավոք դեռևս կլինեն անգլերեն
լեզվով(պարզ
է, որ բուն քննարկումները կլիեն հայերեն լեզվով, թեև մեր
ծրագրերում կա հետագայում նաև օտարալեզու
քննարկումներ
անցկացնել որոշ թեմաների շուրջ): Հնարավորության դեպքում, ֆորումի
անգլալեզու մասը, փուլ առ փուլ կանցկացնենք հայերենի, իսկ
անգլերենին չտիրապետող այցելուների համար ստորև որոշ բացատրական
օգնություն ենք զետեղում:
3.
Խնդրում ենք բոլոր գրությունները
զետեղել համապատասխան բաժնում, ինչպես նաև` պահպանել էթիկայի բոլոր նորմերը,
չօգտագործել գռեհիկ արտահայտություններ, որևէ անձի կամ
կամակերպության հասցեին վիրավորական կամ զրպարտիչ մտքեր
չարտահայտել,
գովազդ չզետեղել և այլն: Այդ ամենին չհամապատասխանող
գրությունները առանց զգուշացման կհեռացվեն, և այդ նորմերը
չպահպանողների մուտքը ֆորում կսահմանափակվի կամ կկասեցվի:
ՖՈՐՈՒՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ.
Ա)
Ֆորումը բաժանված կլինի ԴԱՍԵՐԻ
(անգլերեն տերմինը` CATEGORY),
իսկ ամեն դաս`
ԲԱԺԻՆՆԵՐԻ
(BOARD): Որևէ
ԹԵՄԱ
(TOPIC) զետեղելու
համար, անհրաժեշտ է ընտրել համապատասխան բաժինը և
կատարել այդ: Յուրաքանչյուր արծարծված թեմային հնարավոր
է
անդրադառնալ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ
(REPLY)
միջոցով:
Բ)
Դասերի և բաժինների ցանկը դեռևս
որոշվելու
է միայն «Էություն» կայքի խմբագրության կողմից(հնարավոր
է հետագայում ֆորումի որոշ անդամներին նույնպես տրվի նման
իրավասություն):
Թեմաներ
կարող են արծարծել ֆորումում գրանցված
մասնակիցները`
ԱՆԴԱՄՆԵՐԸ
(MEMBER), իսկ
արձագանքներ կարող են կատարել նաև ֆորումում չգրանցված
կամ գրանցված, բայց տվյալ պահին համակարգում իրենց անվանումն ու
ծածկագիրը չմուտքագրած այցելուները, այսուհետ կարճ` ՀՅՈՒՐԵՐԸ
(GUEST):
Վերոնշյալ
մոտեցումը ևս կարող է հետագայում վերանայվել:
Գ)
Ֆորումում լիարժեք մասնակցության համար նախ անհրաժեշտ է դառնալ
ֆորումի անդամ, որը կատարվում է պարզ գրանցման
միջոցով,
ինչի համար ֆորումի հիմնական էջից ընտրել «REGISTER»,
այնուհետ լրացնել անհրաժեշտ տվյալները հետևյալ
դաշտերում`
- |
«Choose username:» (սա
օգտագործողի անունն է միայն ֆորումում ունիկալ նույնացման համար և
այն կարող է չերևալ ֆորումի էջերում), |
-
|
«Email:» (էլեկտրոնային
փոստի իրականում գոյություն ունեցող հասցե), |
-
|
Hide email address from
public? (այդ
նշիչը ընտրելու պարագայում, ֆորումի մնացած մասնակիցներին տեսանելի
չի լինի Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն), |
-
|
«Choose password:» (անցագիրը,
որը խնդրում ենք անպայման այնպիսին լրացնել, որ «չգողացվի»
ուրիշների կողմից, ինչի համար ցանկալի է անցագրում օգտագործել և'
թվանիշեր և' անգլերեն տառեր` ինչպես մեծատառ, այդպես էլ փոքրատառ), |
- |
Verify password: (կրկնել
անցագիրը), |
-
|
Visual verification: (կրկնել
նկարում երևացող տառերն ու թվանշանները նույնությամբ, սա
«ռոբոտներից» պաշտպանության համար է): |
Վերջում կմնա ընտրել I Agree նշիչը
(դա
նշանակում է, որ Դուք համաձայն եք ֆորումի կանոններին ու
պարտավորվում եք դրանք պահպանել
)
և այնուհետև սեղմել «Register» կոճակը:
Դրանից հետո, մի քանի րոպեի ընթացքում, Ձեր էլեկտրոնային փոստին
կգա գրություն և Ձեզ կմնա միայն անցնել այդ գրության մեջ նշված
հղումով. այդ պահից սկսած դուք կդառնաք «Էություն Ֆորումի»
անդամ:
Իսկ հետագայում, ամեն անգամ Ֆորում այցելելիս, Դուք պետք է
մուտքագրեք Ձեր անվանումն ու ծածկագիրը էջի վերնամասում երևացող
դաշտերում
(Ա) կամ սեղմելով «մենյուի»
«LOGIN» կոճակն ու լրացնելով համապատասխան
դաշտերը
(Բ),
և վերջում սեղմել «Login»:
Ա1 (Բ1)
դաշտերում լրացվում է
անվանումը, Ա2 (Բ2)
դաշտերում` ծածկագիրը, իսկ Ա3 (Բ3)-ի
միջոցով նախապես ասվում է, դե այդ մուտքի ժամանակ նախնական որքան
եք ծրագրել գտնվել Ֆորումի մեջ:
Դ)
Գրանցումից հետո, ֆորումի արդեն գրանցված անդամը կարող
է ձևավորել իր «ՊՐՈՖԻԼԸ»
(PROFILE):
Դրա համար ընտրել գրանցումից հետո գլխավոր
«մենյուում» հայտնված «PROFILE»
(1) բաժինը,
այնուհետ անցնել ձախ կողմում երևացող «Modify Profile»
(2) բաժնի
պունկտերով և լրացնել համապատասխան տվյալները: Այստեղ ամբողջը
չենք թվարկի, դրանք շատ են, միայն նշենք դրանցից մեկ-երկուսը.
Account Related Settings
(3) մասում Name:
դաշտում (4) լրացնել այն անունը, որիսին ցանկանում եք, որ Ձեզ տեսնեն
ֆորումի մնացած մասնակիցները(սկզբում
այդտեղ լրացված կլինի Ձեր Username-ը
(5),
ինչը կարող եք փոխել),
Forum Profile
Information (6) մասի հենց սկզբում կարող եք ընտրել(7)
(նշենք,
որ ընտրության համար նկարներ ֆորումում աստիճանաբար կավելացվեն)
կամ
զետեղել(8) նկար
(կարող
եք օգտվել "Browse" (9)
կոճակից), որը կհամարվի Ձերը և կերևա Ձեր
հետագա բոլոր գրություններում, իսկ
Personal Text: (10)
դաշտում ցանկության կարող եք կարճ տեքստ գրել, որը
ևս միշտ կուղեկցի Ձեր գրություններին: Չմոռանալ,
«ՊՐՈՖԻԼ»-ի
յուրաքանչյուր բաժին խմբագրելուց հետո, վերջում սեղմել պատուհանի
ներքևի աջ մասում երևացող «Chang profile» կոճակը:
Ե) Ֆորումին
մասնակցության համար հիմնական էջում (ի
դեպ, ֆորումի ցանկացած
տեղից հիմնական էջում հայտնվելու համար կարող եք պարզապես սեղմել
գլխաովոր «մենյուի» «HOME»
կոճակը
(A))
պարզապես անհրաժեշտ է նախ ընտրել համապատասխան ԲԱԺԻՆԸ
(ինչպես
օրինակ` ԶԱՆԱԶԱՆ (ԱՅԼ ԹԵՄԱՆԵՐ)),
որտեղ Դուք կտեսնեք արծարծված ԹԵՄԱՆԵՐԻ ցանկը
(կերևան
«վերնագրերը»
(B)):
Նոր ԹԵՄԱ բացելու(արծարծելու) համար
(ինչպես նշվեց վերևում,
այդ անելու համար պետք է գրանցված լինել ֆորումում և
այդ պահին հավաստագրված
("LogIn" եղած))
սեղմել
աջ կողմում երևացող «NEW TOPIC» կոճակը
(C):
Իսկ արդեն զետեղված որևէ ԹԵՄԱ կարդալու համար պարզապես մկնիկով
սեղմել դրա վրա, դրանից հետո կերևան նաև ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ այդ թեմայի
վերաբերյալ, եթե այդպիսիք կան: Նոր ԱՐՁԱԳԱՆՔ զետեղելու համար
սեղմել աջ կողմում երևացող «REPLY»
կոճակը
(D)
(այս նաև
ՀՅՈՒՐԵՐԸ կարող են կատարել):
Զ)
Նոր ԹԵՄԱ
կամ ԱՐՁԱԳԱՆՔ զետեղելու համար բացվում են համանման
պատուհաններ, և պետք է հերթով լրացվեն վերնագիրը
(«Subject:»
դաշտում
(E)),
ցանկության դեպքում կցել որևէ փոքրիկ
պատկեր «Message icon:» դաշտի միջոցով
(F) և երևացող մեծ սպիտակ
պատուհանի մեջ հավաքել Ձեր տեքստը
(G) (ՀՅՈՒՐԵՐԸ պետք է լրացնեն նաև իրենց անունը
«NAME:» դաշտում և
էլեկտրոնային հասցեն «Email:»
դաշտում), այնուհետև
սեղմել «POST» կոճակը
(H):
Այնպիսի հնարավորություններ, ինչպիսին են տեքստի գույնի
կամ չափերի ընտրությունը, նկարների կամ այլ
ֆայլերի կցման հնարավորությունը
և այլն` առայժմ չի տրվի, սակայն հնարավոր է, որ հետագայում այդ
մասով վերանայում կատարվի:
Է) Ցանկացած
հարցերի, առաջարկությունների կամ բողոքների համար խնդրում ենք
դիմել Էություն կայքին
eutyun@gmail.com հասցեով կամ ֆորումի
ադմինիստրացիային
eutyunforum@gmail.com
հասցեով: Ուրախ կլինենք և նախապես շնորհակալ
ենք Ձեր մասնակցության համար:
Էություն կայքի խմբագրություն, 06/12.2010թ. |
|
|
|
|