ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
  ՄԵԿ ԽՈՍՔՈՎ` ԵՐԿՈՒ ԲԱՌՈՎ, ԵՐԵՔ ՏՈՂՈՎ
 
   Եթե թվաբանություն ստեղծեցիք՝                                     
այլևս հաշվել կարող են բոլորը:                                  
Այբուբե՞ն՝ գրել ու կարդալ:                                     
Իսկ եթե էիզմ՝... թխել....
                                 
                                       
Որքան մեծ ու լկտի է սուտը՝
  այդքան թվում է հավանական:                               
Որքան բարձր ու ակնհայտ է ոճրագործը՝
                                
              նույնքան անհավանական...                             
 
                                     
Ոգին թե պոռթկաց՝ թնդանոթները կլռեն...                                     
                                            
 Եթե ձեզ ավանակի տեղ են դրել՝                                             
                          «Ձիու քայլ» չի տրվելու...    
                                                                      
                                       
 
  Սովորաբար անցյալը մնում է հետևում,                                             
ոմանց համար՝  ներքևում
...
                                     
                                              

Ստախոս չէ նա, ով հավատում է իր ստերին,                                 
աձլ նա՝ ով իր ճշմարտությանը չի հավատում:
                                          
                                                        
Եթե ձեր կացարանը պատուհան չունի, ապա այն մութ ու մունջ մրջնանոց է:
                          
Իսկ եթե ձեր գոյությունը տեսլական չունի՝ ապա կենդանի դամբանատուն...
                          
                                         
Եթե ժամանակից առաջ ընկաք՝                                      
 ձեր ժամանակը ձեզ կվազանցի...    
                            
 
                                       
Հովվին՝ գայլերից ավելի,  խեղճացնում են ոչխարները:                       
                           
                                      
Ըմբռնել անհասկանալին՝                                         
        այդ ճիշտ հարցի կես պատասխանն է:
                                        
   
                                            

Գողը տանտիրոջն է ատում, բանագողը՝ հեղինակին,                                        
      խաչագողը՝ Աստծուն...
                                                     

                                          
Ամբոխը
թութակի
ուղեղ ունի,                                     
ագռավի բնազդ և անգղի ախորժակ...
                                     
                                                  
Եթե չեք կարող աշխարհը փոխել՝ արարեք  ձերը:                                  
                                                    
Գործից ավելի խոսքն է անմահ, խոսքից ավելի՝  միտքը, մտքից ավելի՝  էությունը:                         
                                                
Բռնակալները ջանում են հանճարներին ողջ-ողջ թաղել,                                          
       հանճարները անգամ մեռած  բռնակալներին՝ անմահացնել...
                                        
                                                

Ըստ ոմանց,  հավից ու ձվից առաջ միշտ էլ եղել է... ձվածեղը:                                   

                                       
Երևույթները տեսնում ենք արեգակի լույսով,                                  
         էությունները՝ մտքի:
                                              
«Արդ, միայն թշնամին կարող է մեզ փրկել                                  
....ինքներս մեզանից
»:
                                            
Մահից վատթարը լեշակերությունն է:                                   
                                           
     Թուզը թզին նայելով հասունանում է խանդից,                                       
        բայց տրաքվում նախանձից:              
                                           
Հոտից պոկվելու հնարամիտ միջոցը այն գլխավորելն է:                           
                                         
Կեցության մեջ ճշմարտության հետևից ընկնելը                           
կարող է հանգեցնել ճակատագրական սխալների,                            
ճակատագրական սխալները՝ բարձրագույն ճշմարտությունների
:                                         
                                       
Լույսի ուժգնությունը չափվում  է ստվերով:                                  
                                      
                                        

«Աջ և առաջ նավարկելու համար հարկ է թիավարել և՛ աջ, և՛ձախ»...                   
                                 
                                 
Ամենայնի «Ոսկե միջինն» է լավ, բացի... միջակություններից:                         
                                 
                                 

Ավանակը հացն ու թխվածքը չի տարբերում,                               
սարսաղը՝ հացթուխն ու հացավաճառը: 
                             

                                 
                               

Յուրաքանչյուրիս «մայդանը» իր ներաշխարհն է,                                 
որտեղ հաճախ բացակա են շատ շատերը:    
                        
                                
Իծագծերը այծերին չեն վերաբերում...                             
                               
Հայհոյանքներում առավել անկեղծություն կա, քան՝  հաճոյախոսություններում,      
                     նախանձի մեջ՝ ակնածանք, բամբասանքներում՝ փառաբանում,                              
իսկ պատժի մեջ՝ երբեմն պատիվ ու պարգև...  
             
                            

Քանակականից որակականի անցնում են նաև անհատները, ազգերը          
        և ողջ
 մարդկությունը, մնացյալը՝  քանակականից՝ նեանդերթալցու...                

                            
Շիտակ մարդը ստվեր չունի: Հատկապես, եթե արեգակը գլխավերևում է:           
Երիցս առավել՝ ներաշխարհում:  
                    
                           

Հանճարները մանրուքների մեջ են ջանում մեծություն քջջել,             
անճարները` մեծությունների մեջ մանրուք:
                 

                            
Կոշկակարի համոզմամբ առանց իրեն մարդկությունը «բոբիկ» է...           
                             

 Քաղաքականությունը մտավորականության թղթարկղն է,             
իշխանությունը՝ աղբանոցը...
                

                          
Հարկավոր է եզակի լինել՝ բոլորինը դառնալու համար...             
                        
Ըստ Արիստոտելի.«Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»:             
Ըստ էիզմի. «Ես չգիտեմ,թե որքան գիտեմ...»:              
                      
Մեծերի կողքին մեծանում ենք, փոքրերի հետ փոքրանում,       
միջակությունների հետ՝ փոշիանում:                   
                     
Լույսի ահագնացման հետ ստվերները կրճատվում են,             
                         թանձրանում և կծկվում ծակուծուկերում:
                                      
                    
Ճանճի բախտը շշի պատին է բախվում,              
հայի բախտը՝
 տխմարության:
              
                  

Ցայստեղ ունեցել ենք բարոյական բազում հաղթանակներ:                
Վերջապես ունեցանք նաև իրական մեծ մի հաղթանակ և                   
բարոյական... խայտառակ պարտություն:
                         

                   

Բախտն հաճախ է ծեծում մեր դուռը՝ բայց այդ մենք տանը չենք...

                 
Արջից մազ պոկելը շնից խեր է,              
աղվեսից՝  հունար, «քյոսից»՝  հրաշք...
            
                

Հարկ է առավել զգուշանալ գովասանքներից ու բարեկամներից,
քան՝ փնովումներից ու թշնամիներից: Դրանք գոնե կեղծ չեն լինում:

              

Պետական ոճրի ու խարդավանքների «անվտանգության» մեծագույն սպառնալիքը ճշմարտությունն է,
 ինչպես լույսը՝  խավարի:

            

  Քաղաքականությունը բարոյական կատեգորիա չէ,

շնաձկերի անկեղծությունը՝ այո՛:

           

Եթե կա քարեր հավաքելու և քարեր նետելու ժամանակ,
   ապա կա նաև խաղաթղթերը խառնելու և խաղաթղթերը բացելու ժամանակ:

         

Եթե խաղողները «խակ» չլինեին՝  աղվեսները երբեք չէին հասունանա:

       

Տգիտությունից վատթարը անբուժելի տխմարությունն է,
տխմարությունից վատթարը՝ ախտահարուց տմարդությունը:

       

Լավություն արա և... քցվիր ջուրը:
  Կա՛մ քեզ կետաձուկը կուլ կտա, կա՛մ դու՝ Ոսկե Ձկնիկին:

                       

  Անիվն ու հեծանիվը հորինվել են միմիայն մեկ անգամ,
վերահայտնաբերվել ու կատարելագործվել՝ բազմակի:

      

Հավատը կարող է լինել ախտաբանական այլ մեկ հավկուրություն.
միայն լուսավորն է տեսնում:
    

     

         «Բնական ընտրությունն» են նաև... ընտրակեղծիքները: 

          

Սեփական ոճիրները կոծկող ազգը այլոց մեղադրելու բարոյական իրավունք չունի:

    
Անառիկ միջնաբերդ, ամուր սահմաններ, փշալարեր
և աչալուրջ պահապաններ ունեն նաև... բանտերը:
   

  Ընդդիմության ձեռքբերումը  «շնից մազ պոկելն» է,
իշխանության խերը`
«մկան մե
զը»:     

       

                  Ճանաչողությունը սկսվում է «ինչուներով», ավարտվում` ազատագրմամբ: 
 
           
                 

Կենդանիներին ընտելացնում են քաղցով, հայերին` 5000-նոցով:
               
                                                        

Եթե ճյուղերն ու շյուղերը չշեղվեին,
    
Կենաց ծառը կլիներ մերկ ու ստերջ, կյանքը` միապաղաղ:
Բանալիներն ունենում են երկու բերան,
մեկը ձեր ձեռքին, մյուսը` դռան:
 
       Աստծո մոտ սատանայից չբողոքեք` կթարսվի...

Ամպերից վերև աշխարհը չի երևում, ապերից ներքև` Արեգակը:
  Ամպերի մեջ` ո'չ մեկը, ո'չ մյուսը, եթե իհարկե պայծառատես չեք:

Ականջդ բեր` լսեմ, շուրթերդ բեր`... ասեմ:

Թռչող գաղափարները հավանոցներում չեն թառում:

Քիչ գիտես` շատ խոսիր…

Աջից ու ձախից վերև բարձունքներ կան,
     Արևելքից ու Արևմուտքից վեր` արեգակներ:
 
Լավ ու վատից անդին իսկություններ կան,
            ամենայնի ընդերքում` ԷՈՒԹՅՈՒՆՆԵՐ: 

                       

     Ականջներն էլ... պատեր ունեն, ուղեղները` առաստաղ:
    Մեծությունները միշտ էլ չափվում են փոքրությամբ:


Զգուշացեք միջատներից և միջակություններից: Սովորաբար երկուսն էլ անողնաշարավորներ են, աննշան, բայց ամենուր ու տարատեսակ: Լինում են կրծող, լիզող, ծծող կամ կծող(ՀՍՀ), հաճախ թունավոր….


Մրջյունի համար քարը սար է, թռչունի համար սարը` քար,
միջակների համար` համահավասար…



Ճարը ծնում են համաճարակները։


Քարը քարին շփվելով է հղկվում, մարդը` մարդուն, հոգին` աստղերին:
Թվային խրթին կողպեքը բացելու համար հարկ է կա’մ գլուխ կոտրել,
                                                    կա’մ… կողպեքը:
Ժամանակից և տարածությունից ավելի մեզ տարաբաժանում է տգիտությունը:
Հակառակ դեպքում ժամանակն ու տարածությունը նվազում են, նույնիսկ անէանում:
Խավարում են նաև ճաճանչումով,
տխմարեցնում` սոսկ իմաստությամբ...
Որքան էլ Ճառագայթը ծռմռվի տարբեր մարմինների դաշտերում` իր ծիրից երբեք չի շեղվում:
Այդ դուք եք նրան տեսում ոչ այնտեղ, որտեղ իրականում
Է

Աքաղաղը ձու չի տալիս, օլիգարխը՝  զինվոր:
Ոճրագործին ձեռք չեն տալիս, մեռելներին` ձայն,

                                    թշվառներին` զոռ:

Զգուշացե՛ք ճշմարտությունից, այն կարող է ձեր դահիճը լինել:
Շները արեգակի վրա չեն հաչում,
շուն շան որդիք` այն էլ ո~նց...

Երկրային մակերևույթի 70% ջրային է,
մարդկային
 
կազմության 70%` ջուր,

հայոց 70%`…  ռուսամետ (Gallup) :

Փորձված աղվեսը... անփորձ թանից լավ է:

 Սողունների մեջ մտավորականներ չեն լինում,
 մտավորականների մեջ սողուններ` շնից շատ:
Մենք ու Տիեզերքը մի ենք!

      Արեգակի ճառագայթները երկիր են հասնում 8 րոպեում,       
հանճարի ճառագումները` երբեմն լուսատարիներ հետո:

                           Եթե հարկադրված եք վաճառել ձեր բնակարանը, ապա խուսափեք միջնորդներից,
                            ավելորդ ծախսերից և քաշքշուկներից։ Հայրենքի դեպքում` բազմիցս առավել:

 Ազգադավության հակառակը հայերենասիրությունը չէ,
հայրենասիրության հակառակը` այլատյացությունը:

              Վատ է, երբ վիրուսը խոսում է քո անունից, սարսափելի`երբ նույնանում է քեզ հետ,
մահացու` երբ դառնում է դու: Այդժամ դու այլևս չկաս,  դու վի-ռուս ես…

      Ամեն ինչ նորմալ է, այնքանով` որքանով… ամենայն աննորմալ է:
                         Լույսը ծագում է Արևելքից, հույսը` Արևմուտքից:                 
      Ամեն ինչ նորմալ է, այնքանով` որքանով… ամենայն աննորմալ է:

              «Շպիոն» Օնի±կը… բա' «շպիոն» Արմե±նը, «շպիոն» Պետրո±սը, 

                                        բա' պրեզիդե±նտը, կաթողիկո±սը…

          «Ուտեմ քե՛զ, ուտեմ քե՛զ». - ասում են սիրելիներդ և… մարդակերները:

          «Գնա՛ մեռի` արի՛ սիրեմ». - ասում են հայերն ու… լեշակերները:

  Ճշմարտությունը «քաղաքական կատեգորիա» չէ,

                      ավա~ղ, իմաստությունը` նույնպես…
        -Գազանի առավելությունը գազանությունն է,     
       տխմարի առավելությունը` խարդավանքը,
             բայց պատիժը` նույն տխմարությունը
:
   «Ռուսերենը հայոց անվտանգության լեզուն է...»
( Հայաստանում ՌԴ դեսպանի հայտարարությունից)
Թերևս, հատկապես`... հայհոյանքերը...
Բազմության մեջ հարկ է եզակի լինել,
եզակիության մեջ` բազմակի:

           Եթե նապաստակին անպատճառ պիտի խժռի գայլը, աղվեսը, արջը կամ բազեն,

     ապա հանուն «կենդանասիրության» հարկ է նրան գոնե թողնել

  «անկաշառք», դեմոկրատական, նրանցից որևէ մեկին ընտրելու իրավունք:

Մեր ինչքը չհրկիզվող գանձարկղներում պահում ենք,

  մեր հոգին` հրկեզ սրտերում:  
Ի±նչ փույթ, թե Հուդան դավեց, Պետրոսն` ուրացավ,
Քրիստոսի խոսքը Հռոմ տապալեց...
«Ժամանակին կաթին մէջ քիչ մը ջուր կ'խառնէին,
հիմա, քիչ մը կաթին մէջ` ջուր» (Հ.Պարոնյան)
Արդ, Կաթնաղբյուրի մեջ` մեզ...
Ռազմադաշտում մեկը իհարկե զինվոր չէ`... ՀԵՐՈՍ է !!!
Բարիկադներում էգ թե «էրքեկ», գոս թե ակադեմիկոս չեն լինում:
Բարիկադներում լինում են կամ պարզապես չեն լինում:

«Ամեն ոք, ով երբևէ հռչակել է բռնությունը իր մեթոդը,
անխախտորեն
պիտի ընտրի սուտը որպես իր սկզբունք» (Ա. Սոլժենիցին) :

  Իսկ նա, ով ոճիր է գործել` նաև ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ!!!…(ԷՈՒԹՅՈՒՆ ):

     Եթե շատ ջգնեք հրեշտականալ`
շատ-շատ «կսրբապատկերվեք»,
բայց  չեք թևածի...

Արցախյան այս մեկ պատերազմում
հաղթանակն անգամ հետաձգված պարտություն է,
պարտությունը` գուցե հետաձգված հաղթանակ...

Հավերժության մեջ ամեն օր Ամանոր է,
սիրո մեջ ամեն ակնթարթ` հավերժություն:
Շնորհավոր... ակնթարթ:
Պեգասներին ախոռներում մի փնտրե’ք,
մուսաներին` վանկերում:
«Ողջերին մեռելների մեջ մի փնտրե'ք»,
քրիստոսներին` վանքերում:
Եթե դուք չզոհաբերվեցիք հանուն ձեր երազանքի`
ձեր երազանքը ձեզ չի զոհաբերվի:
Ճշմարտությունը ձեզանով մի չափեք, այլ` ձեզ ճշմարտությամբ:
Եթե ձեր ցանկապատից վեր չնայեցիք` արևածագը չեք տեսնելու,
ոչ անգամ ձեր իսկ մայրամուտը...
Եթե ձեր տունը հրդեհ է ընկել` ջրհեղեղը ձեզ չի փրկի:
Ճահճում փրկության թպրտոցները խեղդվողին թաղում են շատ ավելի խորը...
Սողունները միջատներով են սնվում, միջակները` հանճարներով:
Ըստ Արիստոտելի. «Գնդի ձևը առանց գնդի գոյություն ունենալ չի կարող»:
Ըստ Էության` այո',  ինչպես «ցպահանջ» սերը մեր ներաշխարհում`
տեղի-անտեղի վերագրվելով ամենատարբեր անձանց,
կամ ինչպես նախածին Էրոսը` մահկանացուներից շատ առաջ...
Շատ քաղցր լեզու ուներ,
ասես ... ճանճի թուղթ:
Կյանքն իր մեջ մահ է կրում,
ազգն իր մեջ` իր ճակատագիրը:
Եթե գոչում եք և արձագանք չկա,
ուրեմն տեղանքը ամբողջովին... տափակ է,
այսինքն` բարձունքներ չկան, այսինքն` անապատ է:
Իսկ եթե ծեծում եք ու չի բացվում, ուրեմն... պատ է...
Կյանքի առաջին ներկայացուցիչները միկրոբներն են,
առաքինության առաջին ջատագովները` ստահակները:
Եթե կողմնացույցի գլխավերևում մագնիս է դրված,
ապա դժվար թե «փոքրիկ նավակը » հասնի «կապույտ ծով » ...
«Եվ քանզի իմաստությունը բնորոշվել է որպես սկզբնապատճառի և ճանաչման
առավել արժանի գիտանք, ուրեմն իմաստությունը հարկ է ընդունել որպես
ԷՈՒԹՅԱՆ գիտություն»
(Արիստոտել, «Մետաֆիզիկա», Գիրք 3, գլուխ 2):

Հասկացա՞
ք, կապիկներ իմ, կապիկներ իմ, կապիկներ իմ հայրենի,
դոդիկներ իմ,
բոբիկներ իմ, ռոբիկներ իմ վայրենի ...
Պատճառահետևանքային ֆլուկտուացիաներում հաճախ,
հետևանքը նախորդում է պատճառին, պատիժն` հանցանքին:
Վկա' հայոց ճակատագիրը…
Աստված մարդուն ստեղծեց  իր էությամբ,
մարդը Աստծուն` իր պատկերով:
Ցեղասպանությունը դիվանագետների` առաջին,
դեմագոգների` մշտական, դեգեներատների վերջին խաղաթուղթն է:
1915 թիվը սկսվել էր առնվազը 1915 տարի առաջ:
Եթե «Արիադնայի թելը» քարկապ է ընկել` ոչ ոք «լուս աշխարհ» դուրս գալ չի կարող,
անգամ ու հատկապես այդ «գորդյան հանգույցը» կտրելով:
Միակ ելքը`  այն հանգուցալուծելն ու շարունակությունը գտնելն է…
    «Լիներ հեռու մի անկյուն…»
Ծովի ափին մի հյուղակ,
Ալեխառը մանկություն,
     Հավերժական մի ծուղակ...
Մարդն հասունանում է մի ամբողջ կյանք,
Կենաց Ծառից
 պոկվում մեկ ակնթարթում`
առանց գլխի ընկնելու գլխին եկածը...

Խնձորն հասունանում է ամբողջ մի ամառ,
բայց  ծառից պոկվում է մեկ ակնթարթում,

շատ հազվադեպ`... մեր գլխին:

Եթե ձեզ շատերն են հասկանում, ուրեմն հասկանալու շատ բան չկար,
իսկ եթե քչերը` ապա թերևս դեռ քիչ են հասկացել...

Եթե ժամանակը դրամ է, ապա ինֆորմացիան` քսակ:

Այնինչ ինֆորմացիան ժամանակի մեջ չի տեղավորվում:

Ինչո՞ւ է Ванька-Встанька-ն միշտ մնում կանգուն:
Որովհետև… «տակը» լիքն է, իսկ ըստ
իրավիճակների

տակուցքը միշտ էլ այս կամ այն կողմ է շրջվում…
Ճաքը թույլ տեղ է փնտրում, ճառագայթը` ճաք:
Երջանկությունը սովորաբար հանճարներին չի տրված,
իմաստուններին` չի  սազում:
Բայց թե դրախտում նույնիսկ Եվային չբավարարեց…
Սաղմը թագուհու արգանդում արդեն արքայազն է:
Անգամ Մայր հայրենիքում դեռ չծնված հայը` որբ , ճորտ ու անտերունչ
:

Լարագնացը կարող է ապավինել միմիայն իր ծանրության կենտրոնին,

անձինք` իրենց ներաշխարհին, ազգերը` հոգևոր միջուկին:

Ստրկամիտը ստրուկ է անգամ ազատության մեջ:

        Օտարամետը` օտար հենց իր հայրենիքում

                                              (և ընդհակառակը ):

Վա~յ այն ազգին, որը նման առաջնորդներ ունի...

Աֆրիկյան գրիպը հատուկ է միայն խոզերին, «արցախտը»` նույնպես:

Աֆրիկյան գրիպը էթնիկական վարակ չէ, «արցախտը»` նույնպես...

Կեղտի մեջ առողջ սերմը ախտ է սերում, սրբազան սերը` դժբախտ,

վեհ գաղափարները` ժանտախտ, արդար ըղձանքը`… «արցախտը»:
Եթե մնացիք կեցության աղիքներում` կունենաք միմիայն մեկ ելք:
Բայց կարող եք պարարտացնել կեցությունը...
Տերևները հանձնված են քամու քմահաճույքին, մահկանացուները` բախտի,
բախտը` տերևների… (Անուշավան Սոսանվեր)
Ենթակայացման պարզագույն հնարը բարոյազրկումն է,
բարոյազրկման լավագույն միջոցը` ապականելը: Վկա...
Ում վրա հենվեցիր` թռնելու է շալակդ: Եվ որքան վստահելի թե հզոր` նույնքան ծանր:
Մեր մերձակիցներն ու «հավերժ բարեկամները» վկա…
Որտեղ կողպեք կա, այնտեղ` թուլություն, որտեղ արգելք կա` գայթակղություն:
Որտեղ բռնություն կա` այնտեղ փրկություն: Որտեղ լրբություն`
այնտեղ հազվագյուտ արժեք: Օրինակ. պատվավոր կանայք, նվիրյալ այրեր..
.
Բառերը կարելի է հաշվել, բայց մտքերը` ոչ:
Մարմինը կարելի է կշռել, սակայն հոգին` ոչ:
Ժամանակը կարելի է չափել, հավերժությունը` անշուշտ ոչ:
Գոյությունը կարելի է սահմանել, էությունը` հաստատ ոչ:
Զի, վերջիններս էութենական չափություններ են, աննյութական, դժվարըմբռնելի
և երևույթներում սովորաբար չեն տեղավորվում
:

Հանճարեղություն է երկու բառով հսկա մի միտք արտահայտելը:

Այլ մեկ «հանճարեղություն» է փոքրիկ մտքի մեջ ամբողջ մի բառարան տեղավորելը...
ԱԳԱՐԿԱ- Ըստ ոմանց, բնավ էլ հայհոյանք չէ,
գալիս է ըստ Աստվածաշնչի Սառայի աղախին եգիպտուհի Ագարից,
որից մինչ այդ չբեր նույն Սառայի խորհրդով Աբրահամը ունեցավ Իսմայիլ անդրանիկ որդուն.
ըստ իսլամական ավանդույթի` հյուսիս. արաբների նախահորը:
Մինչ այդ մորն ու մանկանը օրհնել ու հովանավորել է հենց Եհովահը:     
Բոլորովին այլ խնդիր է, թե Ագար անձնանունը ի՞նչ ենթատեքսով է օգտագործվում:
Հայերենում համաբանորեն դրան համապատասխանում է «օրենքով բոզը»,
որը նույնպես վիրավորական չպետք է ընդունել, ինչպես «օրենքով գող» պատվանման պարագայում:
Այլ խնդիր է, եթե որևէ մեկը «օրենքով» գող կամ բոզ չէ,  այսինքն` պաշտոնական ...
Եթե շատ ուզեք փիղը կանաչ տեսնել` փիղը կկանաչի, բայց պտուղ չի տա...