ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ

    Նյուտոնին անհրաժեշտ չէր այգեգործ լինել,
 խնձորի գայթմամբ ձգողականության իր երրորդ օրենքը հղանալու համար,
ոչ էլ Արքիմեդին օլիմպիական լողորդ` կռահելու համար իր հանրահայտ բանաձևումը,
կամ Պլատոնին` ակադեմիկոս, աշխարհի առաջին ակադեմիան հիմնելու համար:
Նրանց բավական էր ունենալ սուր դիտողականություն, որոշակի բանիմացություն ու դատողականություն,
իսկ ամենակարևորը` ընդհանրացման ու վերացարկման ունակություն:
                                                          Այսինքն` էությունների կռահման ու երևակման:           
                                                                                   Բայց այդ էլ տրվում է վերուստ...               
                                         Ա.ՎԱՐՊԵՏՅԱՆ                       
     
 

 
                 
                  
   
                        ԿԱՏՆԱ  
                        (Մաս Չորրորդ և վերջին)

    Կարծում ենք որոշ հանգամանքներ բավականին
պարզվեցին և մենք արդեն կարող ենք անցնել
ընթացիկ սույն քննախուզության ամբողջացմանն
ու ամփոփմանը, գոնե առաջին մեր այս դիտարկման
սահմաններում: 

 Ω
-
Նախ ակնհայտ է, որ Կատնան առանձին կանգնած կղզի չէ, և թե’ քիչ թե շատ հայտնի տեղեկությունները, թե' հնագիտական նոր բացահայտումները և թե’ մեր դիտարկումները փոխլրացվում և փոխիմաստավորվում են առավել, ինչպես բառը նախադասության ենթատեքստում, այն` ողջ շարահյուսության մեջ, ինչը սույն ակնարկից անհամեմատ ընդգրկուն է և անվերջ խորացող ամբողջ մի հեղափոխական տեսություն: Այս առումով, սույն դիտարկումը հարկ է ընդունել որպես պատմամշակութային «խաչբառի» ընդամենը մեկ ու միջանկյալ վանդակ:
     Այսուհանդերձ, այստեղ մենք կարող ենք ամրագրել մի քանի էական հանգամանքներ: 

 
Ω - Կատնայի պեղածոներն ու մեր այս դիտարկումները հնարավորություն են տալիս լուսաբանելու մշակութային ընդհանրությունները այլ քաղաքակրթությունների և մասնավորապես մեր դեռևս անտիպ հետազոտությունների հետ, որոնք սպասում են պատրաստի «նահանգների» պես հավաքվել ընդհանուր գորգահենքի վրա, այլ մեկ համաբանությամբ` ամբողջացնել անցյալի «խաչբառային» համայնապատկերը, իսկ առավել պատկերավոր. ապահովել «նեյրոնների  կուռ, ներդաշն ու համակարգված connexions-հարակցություններ», առանց վերուվարումների, խառնաշփոթությունների ու շեղումների:
   Եվ այստեղ էլ խիստ որոշակի դեր ունի հաղորդակցական հին ուղիների ճշգրտումը, ինչը մասամբ ներկայացվում է Կատնայի պարագայում, սակայն առանց այն առնչելու քաղաքակրթական շատ այլ ու անսպասելի օջախների հետ: Մինչդեռ, այդ ճառագայթների վերափնջումը ոչ միայն կորոշակիացներ քաղաքակրթական «քարտեզագրությունը»` այլև կներկայացներ դրա զարգացման տրամագիրը, օրինաչափությունները, զարգացման հեռանկարները և մարդկության ապագան, որի համար էլ ինքնաբերաբար թե մասամբ գիտակցորեն կատարվում են հնեաբանական հետազոտությունները: Զի ի վերջո, դրանք լոկ հետաքրքրասիրական թե սոսկ իմացական պրպտումներ չեն: Իսկ այլ կերպ, դժվար չէ պատկերացնել թե ինչ հեռանկարներ են խոստանում հետազոտական նման սկզբունքն ու հնեաբանական ամբողջացումները:
     Ուստի, հաղորդակցական ուղիների և ժամանակագրական ճշտումների հետ անչափ կարևոր են նաև քաղաքակրթական բնորոշումները սահմանել ըստ էթնոմշակութային պատկանելության, ինչը հնարավորություն կտա ապահովել տեղամասային բնաշխարհ-էթնոս-մշակույթ փոխառնչություններ և դրանց ճշգրիտ դերն ու տեղը համամարդկային և տարածա-ժամանակագրական ամբողջության մեջ` առանց յուրացումների, խեղաթյուրումների և քաղաքական շահարկումների:

 

  Ω - Որպես վերոշարադրյալի օրինակ կարող ենք բերել «ծովի ժողովուրդների» պարագան, որը հպանցիկ հիշատակվեց մեր դիտարկումների ընթացքում` կապված դամբարաններում, կացարաններում թե սրբատեղիներում թռչնապաշտության հետքերի և կրակապաշտական տարրի հետ:
    Եվ հիրավի, պաղեստինյան որոշ դամբարաններում գտնում ենք ջրաթռչունների արձանիկներ (Նկ. 22a), ճիշտ ինչպես Կատնայի և Հայկ. լեռնաշխարհի ավանդույթներում (Նկ. 8b,c,d): Թռչնագլուխ էին նաև նրանց նավաքթերը, ինչպես ներկայացված են եգիպտ. պատկերագրերում (Նկ. 22b), և ինչպիսինն էին հռոմեական, սկանդինավյան թե ռուսական ավանդույթները: Դրանք միայն հակառակորդի նավերը խոցելու համար չէին` այլև ունեին հավատամքային հովանավորության ակնկալիք: Հռոմեականը հասկանալի է Միջերկրական ծովի առնչությամբ: Առավել ևս, որ «ծովի ժողովուրդները» հնդեվրոպացիներ էին և ըստ նրանց տեղանունների ենթադրվում է, որ բնակեցրել են նաև Սարդինիա և Սիցիլիա կղզիները, թերևս նաև Ապենինյան թերակղզու ափերը: Մինչդեռ հանելուկային է թվում վիկինգների պարագան: Սակայն այստեղ էլ գտնում ենք ջրաթռչունների պաշտամունք և կատարելապես նույն դիցամոտիվները` ինչ Հայկ. լեռնաշխարհի ավանդույթներում (Նկ. 22c, տե'ս նաև «Նեբրայի երկնային սկավառակը», Նկ. 3-5):
     Այս դեպքում  բացատրությունը միակն է, էթնիկական և մշակութային ընդհանուր ակունքը, այսինքն` հնդեվրոպացիների բնօրրանը Հայկ. լեռնաշխարհում, ինչը ակնկալում է ոչ միայն լեզվական` այլև մշակութային ու դեռ մարդաբանական ընդհանրություններ, ինչպես արմենոիդ-եվրոպեոիդ պարագաներում:
    Նույնն է նաև կենտրոնական օջախների, կրակարանների և օջախային հենակների պարագան (Նկ. 22d, տե'ս նաև Նկ. 5a), ինչպես ասվեց` հատուկ «կուր-արաքսյան» կոչեցյալ մշակույթին: Դրանք ուղղակիորեն առնչվում են տիեզերքի կրակակենտրոն պատկերացման հետ, նույնպես առկա Հայկ. լեռնաշխարհի ավանդույթներում, այն էլ Է-Էության ու այդ դիցահամակարգի 7 սրբազան թվի և 7 երկնային մարմինների աղերսով (այդ մասին այլ առիթով, իսկ այստեղ տե'ս նույն «Նեբրայի երկնային սկավառակը», Նկ. 20-21...): Եվ այդ Կոպեռնիկոսի արևակենտրոն տիեզերքից նվազագույնը 4000 տարի առաջ..., որտեղից կենտրոնական թոնիր-օջախները բնակարանային, պալատական թե հավատամքային կառույցներում:
a. b. c. d.
  
Նկ. 22: a). Կավե արձանիկ պաղեստինյան դամբարաններից (-12/11-րդ դդ):  b). «Ծովի ժողովուրդների» թռչնագլուխ
           նավ Ռամզես III-ի պատկերագրություններում (-12-րդ դ.): c). Ջրահավը և «տիեզերական ձուն» սկանդինավյան 
   ժայռապատկերներում (Օնեգա լիճ, -2-րդ հզ): Կենտրոնում `«հարավ» պատկերագիրը, զարմանալիորեն ճիշտ ինչպես
  հայկ. գաղափարագրերում   (
Հ.Մարտիրոսյան, «Գիտությունը սկսվում է նախնադարում», էջ 36: Հմմտ. նաև ):
          
d). Ֆիլիստինյան կենտրոնական օջախներ և կրակարաններ:
Այդ ևս կուր-արաքսյան մշակութային տարր է:
  -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------
       Այժմ անդրադառնանք «ծովի ժողովուրդների» ինքնությանն ու ցեղանվան վերոնշյալ խնդրականին: Նրանց մասին հայտնի է շատ քիչ բան, հիմնականում եգիպտական աղբյուրներից, զի փաստագրված ընդհարումը եղել է նրանց հետ: Այսուհանդերձ, որոշ տվյալների համադրմամբ ենթադրվում է, որ նրանք Էգեյան ծովի ժողովուրդներ են, միկենացիներ, կրետեցիներ, նաև ահհայա-աքայացիներ (նախահույները) և այլք, որոնք Ք.ա. 13/12 դդ մեծ երաշտի հետևանքով սկսել են գաղթել դեպի հարավ ու Նեղոսի բերքատու տարածքներ, ճանապարհին կործանելով Տրոյան, Խեթիան, Ուգարիտն ու այլ տերություններ 13: Այդ տեղաշարժերում նրանց են միացել նաև տեղի բնակիչները: Կարծիք կա, որ եգիպտ. Ռամզես III փարավոնը ոչ թե նրանց ջախջախել է գլխովին` այլ մասամբ բնակեցրել իր կայսրության հյուսիսային վասալություններում, իմա` Պաղեստինում և Քաանանում: Այս դեպքում հուրրի-խուռիների առկայությունը այդ տարածքներում ստանում է ևս մեկ, թեկուզ ուշ պատճառականություն: Զի հարկ է ենթադրել, որ «ծովի ժողովուրդներին» այլոց հետ միացել են նաև մերձափնյա որոշ խուռիական համայնքներ:
   Ինչ վերաբերում է «ծովի ժողովուրդների» ցեղանվանը, ապա Աստվածաշնչում նրանք կոչվում են ֆիլիստինցիներ-փղշտացիներ, որտեղից Պաղեստին անվանումը...
   Այսինքն, տեղանվամբ կոչվող արդի սեմական պաղեստինցիները ոչ մի ընդհանուր բան չունեն բուն ֆիլիստինցիներ-փղշտացիների հետ, այստեղ հայտվել են համեմատաբար ուշ, իսկ հրեաները այդ  տարածաշրջանում հիրավի ունեն վաղնջականության իրավասություն, ինչը սեմական պաղեստինցիներին չի զրկում այդտեղ գոյատևման իրավունքից 14...

 13Ըստ ոմանց, նրանց ռազմական հաջողությունները պայմանավորված էին երկաթյա զենքերով, որի ձուլման գաղտնիքը յուրացրել էին Հայկ. լեռնաշխարհի Կիզվանդա ցեղերից (Կիլիկա , տե'ս սույն հղման քարտեզը  ), որից էլ իբր անցել է խեթերին: Ֆիլիստինցիները երկաթագործության գաղտնիքները երկար ժամանակ շահագործեցին նաև Քաանանում, ինչը նրանց ապահովում էր գերակայություն իսրայելացիների նկատմամբ: Ուշագրավ է նաև, որ նրանք գինու այդ երկրում նախընտրում էին գարեջուր խմել...

14
Բացի Սամսոնի առասպելից, հրեա-ֆիլիստինցիների հակամատությունը արձագանքում է Դավթի և Գողիաթի մենամարտում: Այս առիթով արժե հիշեցնել, որ Դավիթը գայթակղեց իր Ուրիա զորավարներից մեկի կնոջը, որից էլ ծնվեց հանրահայտ Սողոմոն իմաստունն ու արքան, իսկ Ուրիային դատապարտեց ծանր մի առաջադրանքի, որում նա սպանվեց:
    Եվ որքան էլ Աստվածաշունչը Ուրիային համարում է հիթիթ, վստահաբար նա հուրրի-խուռիտ էր, ինչը շփոթության տեղիք է տվել: Այս առումով իրավունք ունենք հարց բարձրացնելու, թե
ի՞նչ կապ կարող է լինել Սասնա Դավթի ու նախապես նույնպես հովիվ այս Դավթի միջև, երբ նույն արևապաշտ Սամսոնը ( եբր. Շեմեշ, բառ. Շամ-Սամ-արև, «son-սոն-сын»-որդի, իմա` արևորդի...) մեծ ընդհանրություններ ունի Առյուծաձև Մհերի, արևապաշտական այլ ավանդույթների  և «Սասնա Ծռեր»  տիեզերավեպի որոշ դրվագների հետ...
 
15Ցավոք , երախտաշատ Մ. Գավուքչյանը անմիջական կապ չի տեսնում «ար» դիցարմատի և «արի» եզրի միջև, երբ
այ-այր-ար լծորդումը ինչպես նշվեց, արտացոլվել է հենց ավեստ. ayria >սանս. aria արտահայտչաձևերում,
իսկ ինքը առնչում է Արի-Արու բաղադրիչով անձնանուններ, ինչպես Ari-a, Ari-Kumme, Ari-Šen, Ari-huha,
Ari-nu ևն, որոնցից շատերը խուռիական են (տե'ս նրա «Արմենիա, Սուբարտու և Սումեր»,  էջ 43, 176 ) :

   Ω - Ինչպես սկզբում ասվեց, Կատնայի պարագայում բուն սիրիական ոչինչ չկա` սեմական` առավել ևս: Առկա են այա-արիական կամ եթե կուզեք` «կուր-արաքսյան» մշակույթի ստրատիգրաֆիական ենթաշերտերը և էթնիկական բաղադրիչը: Այն սիրիական կդառնա էթնոմշակութային ձիգ խմորումների ընթացքում, իսկ Հուրիա-Սիրիա-Սուրիա երկրանունը կարձագանքի հեռացած հնդարիների վեդաներում, ի դեմս արեգակնային Սուրիա աստծո: Նրա ուղեկիցներն էին Աշվին երկվորյակ ձիավորները, Nasattyanna այլանվամբ հայտնի Suppilulima-Mattiawaza արքաների միջև կնքված պայմանագրից: Այստեղ սխալվելու հնարավորություն անգամ չկա...
    Մինչդեռ, հնարավորություն կա առավել լուսաբանելու արիական մշակույթի սաղմնավորումն ու զարգացումները: Այնինչ, լոկ աշխարհագրական և արդի «սիրիական» բնորոշմամբ, համամարդկային քաղաքակրթության կարևոր մի շերտ Կատնայի արքայական դամբարանի պես կմնար անհայտ կամ կդառնար
բանագողների, զեղծարարների թե փոշու բաժին կամ
«թոխարների» թե «ֆիլիստինցիների» պես կվերագրվեր
էթնոմշակութային այլ մեկ հանրությանը:
      
   
Նկ. 23: Հայկական պետությունը Տիգրան Մեծի օրոք: Մուգ կարմիրով Հայաստանի բուն տարածքն է, վարդագույնով`  
      պատմա-պետական այդժամյա սահմանները, ըստ պատմական տվյալների (Ք.ա. 93-66 թթ): Կատնա հնավայրը
                 գտնվում է այժմյա Հոմս, երբեմնի Էմեսա բնակավայրի մերձակայքում  (
սպիտակով շրջագծված):
 
      
    -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

    Ω- Պարզվում է նաև, որ այա-արիական էթնոմշակութային տարածքը եղել է շատ ավելի ընդգրկուն,   
 
լայնորեն գերազանցելով իր ռազմա-քաղաքական սահմանները: Ըստ պատմահայր Խորենացու, «արիական բարքի տեր» Տիգրան Մեծը «մեր բնակության սահմաններն ընդարձակելով հասցրեց մինչև հին բնակության սահմանները…» («Հայոց պատմություն», Գիրք Առաջին, գլուխ ԻԴ): Իսկ թե
որո՞նք էին այդ «հին բնակության» սահմաները` ցույց են տալիս քարտեզները (Նկ. 23): Անշուշտ, այդ բնավ չի նշանակում, որ պատմական Հայաստանի սահմանը ընդգրկել է նաև գրավյալ այդ տարածքները` այլ միայն այն, որ հայերը բնակվել են նաև այդ երկրամասերում, ունեցել ակտիվ շփումներ այլ էթնոսների ու մշակույթների հետ, ինչը վկայում են վերոնշյալ ու շատ այլ փաստարկներ: Դրանցից մեկը նորից Ստրաբոնի Ք.ա. 1-ին դարի վկայությունն է.
  
 «Հայոց, Ասորիների և Արաբների ժողովուրդը մեծ ցեղակցություն է ցույց տալիս լեզվի, կյանքի և մարմնի նկարագրի կողմից… Հայտնապես Միջագետքում, որ այս երեք ժողովուրդներից է բաղկացած» (Հ. Աճառյան, «Ստրաբոն», Երևան-1940, էջ 9):
        Իսկ Ք.ա. 2-րդ հզ վերաբերյալ, ըստ 20-րդ դարի հմուտ արևելագետ Գ. Տուրաևի:
      «
Սիրիան, Եգիպտոսը և Փոքր Ասիան այդժամ հայտնվեցին պատմականորեն փոխշաղկապված ազգակցական ցեղերի գերիշխանության տակ» («История древного мира»,
հատոր I, էջ 164):
      Կարելի էր ի սկզբանե նկատի առնել նման ակնարկները ու երևի այսչափ չտրվել ապացուցելու համար հուշված իրողությունը, պայմանով, որ այլք նույնը անեին, մի կողմ դնելով նաև քաղաքական թե էթնոհոգեբանական նկատառումները: Տվյալ դեպքում այն ոչ մեկին պահանջատիրության հիմքեր չի տալիս, բացի պատմական ճշմարտությունից:

     

 
  Ω Ինչ վերաբերում  հայոց արիական թե ոչ լինելուն, ապա այդ ևս պատմական մեծ մի թյուրիմացություն է, բխելով հնդիրանական «արիներ» ինքնահռչակումից (բնականաբար մասամբ իրավացիորեն) և պատմիչ Եղիշեի. «Արիք, արեաց-Այսպէս կոչէին զինքեանս պարսիք եւ մարք, իսկ զօտարազգիս` անարիս… »
15 : Այո', սակայն պարսիկները հնդարիներին նույնպես կոչում էին «անարիս» ( իմա`ոչ արիացի), ու դեռ ի տարբերություն իրենց սրբազան «ահուրի»  (Ահուրա-մազդա )` «ասուր»-դևեր (նույն հ>ս լծորդմամբ, ինչպես Հուրիա-Սուրիա, հաոմա-սոմա): Իսկ այդ հուշում է նաև միջագետքային ասսուրների հետ ինչ-ինչ առնչություններ, որոնց բաղադրիչ մասն էին խուռիներն ու սուբարիները, իսկ ըստ արևելագետ M. Götze-ի և G. Contenau- ի վկայության.
«…ասորեստանյան քաղաքակրթությունը ժառանգություն էր մնացել հուրրիներից» (G.Contenau «La civilisation des Hittites et Hurrites du Mitanni», Paris-1948, էջ 60-84):

     Եվ ևս մեկ կարևոր նկատառում: Իր սաղմնավորման շրջանում «արի» բնորոշումը չի ունեցել
ցեղանվան կամ
պատվանման արժեք, այն ձեռք է բերվել պատմական նշանակալից իրադարձությունների ընթացքում, որով էլ վերստին անտեսվում են պատմամշակութային ակունքներն ու հեղինակները: Այդպիսի թյուրիմացություններով ու շեղումներով առատ է արևելագիտությունը, որոնցից են վերոնշյալ ֆիլիստինցի-փղշտացի-պաղեստինցիների, այլ մեկը` թոխարների, մյուսը` հենց Կատնայի պարագաները: Մինչդեռ կան նաև շատ այլերը:
 

  
ΩԿատնայի պեղումները ամրագրում են Հայկ. լեռնաշխարհ-Եգիպտոս էթնոմշակութային խորարմատ կապերը և վաղնջական ազդեցությունները, դեռևս Ք.ա. 5-րդ հզ, այսինքն` եգիպտական նեոլիթից սկսյալ: Եվ այդ հենց սիրիո-պաղեստինյան կամ «բերրի կիսալուսին» կոչվող ծովափնյա աղեղով (տե’ս http://www.eutyun.org/S/E/GN/Yerknag.htm  հոդվածի Նկ. 2-ի հետ առնչվող մեկնությունները): Ուստի, կատարելապես իրավացի էր նախապես արտառոց թվացյալ մեր այն տեսակետը, որ եգիպտական դիցարանը սերվում է Հայկ. լեռնաշխարհի ավանդույթներից, ինչը նաև Փոքր Ասիայի և Միջագետքի պարագաներն են, որքան էլ այդ հակադրվի հեղինակավոր տեսություններին
ու թվա անիրական: Ամբողջ խնդիրն այն է, թե ո՞վ
պատմությունը ո՞ր էջից և ի՞նչ խորությամբ է կարդում ( խոսքը վերստին մանրակների ու մանրուքների մասին չէ, այլ` էությունների):

      Բարեբախտաբար, հնագիտական և հնաբանական նորագույն բացահայտումները գալիս են հիմնավորելու և' այդ եզրահանգումները: Այլ խնդիր է որոշ զարգացումից հետո հետադարձ ազդեցությունը, ինչպես եղել է նաև Հունաստան-Արևելք, Եվրոպա -Հունաստան կամ ժամանակակից ԱՄՆ – Եվրոպա պարագաներում:
 
Մինչդեռ առավել վաղ շրջանները մնում են ժամանակի խավարում և երևութական ակնառու վարագույրների հետնամասում, բուն ակունքները դառնալով «սև խոռոչներ»: Այդպես, Գ. Չայլդի պես հմուտ մի հնագետ, «նեոլիթյան հեղափոխության» բնօրրանի իր որոնումներում առաջարկեց միանգամից երեք կենտրոն` Պաղեստին, Հարավ. Միջագետք և Հյուսիս. Սիրիա, չմտնելով այդժամ բոլորի կողմից անտեսված, արդ` «նեոլիթյան հեղափոխության» միակենտրոն օջախն ու նաև հնդեվրոպացիների բնօրրանը ճանաչված Հայկ. լեռնաշխարհ: Այդուհանդերձ, նրա մեկ կռահումը ճշմարտամոտ էր, թեև վերստին «Սիրիա» ապակողմնորոշիչ սահմանմամբ, երբ պատմականորեն գոնե պետք է բնորոշվեր Հուրիա...
  

 
Ω
- Բնականաբար Կատնայի արտեֆակտերը կարող են ունենալ այլ մեկնություններ, այլք դրանք կներկայացնեին այլ մեկ տեսակյունով, այլ մեկ կոնտեքստում, կամ կառնչեին այլ մշակույթների թե էթնիկական ավանդույթների հետ, կբերեն լրացուցիչ այլ տվյալներ, որոնք բոլորն էլ կարող էին լինել մասնակիորեն ճշմարիտ և շատ օգտակար` վասն հանուր ճանաչողության ու ճշմարտության: Այսուհանդերձ մենք նրանցից պիտի ակնկալեինք բերել ոչ միայն առաձին փաստեր ու գրագետ մեկնություններ` այլև փաստագրական փունջ, կուռ փոխառնչություններ ու խորքային ընդհանրացումներ, չունենալու համար այն` ինչը մատչելի է առաջին հայացքից, այս կամ այն նախապաշարմունքներով, և ինչն ունեցել ենք ցայսօր աստվածաշնչյան կամ ոմանց «ակադեմիական» անհերքելիությամբ:
                                                             
   Ω
-
Անշուշտ, Կատնայի հնագիտական պեղումները չեն ավարտված, ոչ էլ սույն ակնարկով սպառվում են տվյալ նյութի վերաբերյալ առավել խորն ու հանգամանալի հետազոտությունները:
    Դեռևս մնում են անչափ շատ հարցականներ, ինչպես օրինակ հայ-հրեական, խուռի-հրեական, հայ-եգիպտական կամ հենց վերոնշյալ Սամսոն-Առյուծաձև Մհեր ( երկուսն էլ ձեռնամարտում հաղթում են առյուծին ու գործում տիտանական բազում սխրանքներ...), Դավիթ-Սասնա Դավիթ (Դավիթը բնիկ հնդեվրոպական անվանում է
«դավ-դև»  հիմքով և «իթ»  պատկանելություն ցույց տվող ածանցով, հմմտ. Հուդ-իթ, հայկ. Տիր-իթ, խուռ-իթ, ամոր-իտ ևն ): Հարց է մնում նաև թե ինչո՞ւ «Սասնա ծռեր»-ում օտար արքան կոչվում է Մսրա Մելիք, երբ Մըսրը Եգիպտոսի այլանունն է, իսկ Մելիքը` ուգարիտյան, կարթագենյան, պաղեստինյան Մոլոք դիցանուն ( եբր. Molek, իսկ ընդհանրապես mlk-արքա), որին զոհաբերում էին մանուկներ, ինչպես Մսրա Մելիքն էր ուզում իր կուռքերին զոհաբերել մանուկ Սանասար-Բաղդասարին...: Եվ արդյոք Ծովինարի ամուսնությունը Մսրա արքայի հետ չի արձագանքո՞ւմ միտանական արքայադստրերի հարս գնալը, Ծովինարին տիեզերածով ուղեկցող քեռմերը` Նեֆերտիտիի Tya ստնտուն, իսկ այս ամենը` Եգիպտոս-Միտանի խնամիական կապերը, թեկուզ երբեմն սուր հակամարտություններով...
    Այս ենթադրությունները անչափ հնարավոր են, երբ գիտենք ավանդապատումների զարմանահրաշ երկարակեցությունը և փոխակերպումները, համադրվելով պատմական ընթացիկ դեմքերի ու դեպքերի հետ: Լավագույն ապացույցը հենց Սանասար-Բաղդասար դիցազույգն է, երկնային երկվորյակների մեկ տարբերակը, որոնք նույնացվել են ասորեստանյան Սենեքերիմ արքայի երկվորյակ ու հայրասպան որդիների հետ, Դավթին երկրագործություն սովորեցնող քեռի Թորոսը` մ. թ. 7-րդ դարի Թեոդորոս Ռշտունու կամ Մհերները` Միհր-Միթրա աստվածության հետ:
    Վստահ վերոնշյալ հարցականները երբևէ կստանան ճշմարտամոտ մեկնություններ:
    Մինչդեռ
սույն դիտարկումները իրենց մասնակիությամբ հանդերձ ունակ են դրանց և ընդհանրապես արևելագիտության համար ծառայելու որպես սկզբունքային ուղեցույց, «մասն ամբողջի և ամբողջը մասի մեջ» դիտարկելու առումով: Հատկապես այնժամ, երբ հնեաբանությունը ստացել է նոր թափ և աշխարհի տարբեր տեղանքներում ընթանում են բուռն պեղումներ, հնագիտական տարբեր և հաճախ միմյանցից անտեղյակ խմբերի կողմից: Եվ հենց այդ իսկ պատճառով «ամբողջական գորգահենքը» և աշխարհայացքային այլ մեկ մոտեցումը դառնում են խիստ անհրաժեշտ:   
       Ինչ վերաբերում է ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ տեսությանը, ապա մենք կասկած իսկ չունենք, որ հնեաբանական գալիք բացահայտումները ևս կգան լրացնելու, ճշգրտելու և ամրագրելու այն, ինչպես գլխապտույտ արագությամբ զարգանում է դրա հրապարակումից ի վեր:
Ու նաև այնպես, ինչպես դեռևս 1988 թ. հրապարակված
 «Ովքե՞ր են ի վերջո արիացիները» մեր առաջնեկ մենագրությունը նախ արժանացավ ակադեմիական սուր քննադատության և անգամ հեգնանքի, ապա հետագա տասնամյակների ընթացքում` գիտական նորանոր հաստատումների, այլորեն  «արիականացնելով» հայ իրականությունը և սերելով նման հետազոտությունների ցայսօր շարունակական ալիք:

 
Ω-  Իսկ որպես ավարտ` մեկ խոստովանություն և կարևոր հաստատում:
     
Հնեաբանությանը մենք հարել ենք ճարտարապետությունից, ավելի ստույգ` ճարտարապետության տեսությունից, հին հուշարձանների ստեղծագործական սկզբունքների և դրանց էությունների բացահայտման ակնկալիքով:  Զի, հայտնի էր, որ նախինք վասն սոսկ գեղագիտության ոչինչ չէին անում, և արվեստի ցանկացած գործ` առավել ևս հավատամքային կառույց, ունեցել է մոգական նշանակություն և համապատասխան աշխարհայացքային հիմք: Այնպես, ինչպես հենց տիեզերալեռ խորհրդանշող բուրգերը, աստղային երկնքի նկատմամբ իրենց ուղղվածությամբ և հավատամքային այլազան ատրիբուտներով (Նկ.6a-g), կամ զիկկուրատներն ու կրակակենտրոն կացարանները, մինչև անգամ խաչաձև հատակագծով և կենտրոնագմբեթ քրիստոնեական եկեղեցիները` անմեկնելի թվացյալ իրենց խորաններով (տե'ս «Է-ի առեղծվածը» տեսանյութը, հատված 3-րդ ):
    Այդպես, մասնագիտական մեր
«պեղումները» հնեաբանությունից ավելի մեզ հանգեցրեցին մարդկային մտքի սաղմնավորման ու զարգացման փնտրտուքներին, որից էլ ծնվեց Էություն-էիզմ իմաստասիրական տեսությունը` հիմք ունենալով համամարդկային, ակնհայտ թե սքող Էա-Հայա դիցահամակարգը իր բազում և համասփյուռ տարբերակներով: Նույնը նաև սույն քննախուզության պարագայում, որը` որքան էլ շատերին թվա էպիկական զեղում թե
«բեմականացում», միայն հենց քննախուզության ընթացքում մեզ անսպասելիորեն հանգեցրեց կարևորագույն մի բացահայտման` եգիպտական դիցարանում Էյե-Հայայի առկայությանը, Արեգակի հետ նրա նույնացմանն ու հաստատեց Էխնատոնի հավատամքային ռեֆորմացիայի ակունքը (որոշ լրացումներ կատարվել են անգամ սույն քննախուզության նախորդ մասերի հրապարակումներից հետո, տե'ս Մաս Երրորդում Նկ. 16a-b և հարակից նյութը: Առավել վաղնջական, խորն, արմատական ու անսպասելի բացահայտումները դեռևս առջևում են...): Այն արդեն կռահելի էր ու արծարծված մեր տարբեր հետազոտություններում, հատկապես` «Այա-Կիյա»: Այսուհանդերձ, մեզ համար դրանց վավերացումն ու եգիպտ. դիցարանում Էյե-Էա-Հայայի ակնհայտ բացահայտումը սույն քննախուզության կարևորագույն հանգամանքներից մեկն է, թեև «Հիմն`Ատոն Աստծուն» մեզ քաջածանոթ էր, սակայն թյուր մեկնաբանությունը շեղել էր նաև մեր ընկալունակությունը, ուրեմն այլոց` բազմիցս առավել...
    Եգիպտական տարրերի և դիցամոտիվների առկայությունը հուդայականության, ապա դրան առնչվող այլազան համակարգերի հետ, լինի այդ մասոնություն, գնոստիկա, էզոթերիկ թե փիլիսոփայական որևէ դոկտրինա, նկատվել էր վաղուց և բացատրվում էր Եգիպտոսում իբր Մովսեսի քրմությամբ: Մինչդեռ, մինչ այդ դրանք ներմուծվել էին բոլորովին այլ աղբյուրներից, խաչասերվել Առաջավոր Ասիայի և կրոնափիլիսոփայական համընդհանուր խմորումներում` ներառյալ
բրահմայականության, դաոսիզմի, թե սուֆիզմի: Սակայն ո՞վ է ծաղկեփնջի արմատները կամ հսկա գետերի ակունքները փնտրում, երբ շոշափելի արժեքները թե հոգեցունց բացահայտումները հարուստ քաղաքակրթություններում են և շահագրգիռ շրջանակների իրավասության տակ...
 
   
Ω- Ինչպես այստեղ, նաև այլուր շատ է խոսվել հայ եկեղեցում Է-Էություն գերաստվածության վերհառման խնդրականում Վազգեն Ա-ի անգնահատելի առաքելության վերաբերյալ, և այդ հնչեցրել ենք հիմնականում մենք: Սակայն ո'չ հայ աստվածաբանները, ո'չ Վարդան Արևելցին թե Անանիա Շիրակացին, և ո'չ էլ լուսահոգի Հայրապետը չգիտեին անմեկնելի այդ հասկացության գիտական, տիեզերագիտական, կրոնափիլիսոփայական ու համամարդկային այսպիսի ընդգրկումը, ինչը մասամբ իրականացել է Է-Էություն-էիզմ ուսմունքով և շարունակում է խորանալ գիտական ամեն մի նորագույն բացահայտմամբ: Իսկ եթե այս իրողությունն ու էիզմը դեռևս իրենց արժանի արձագանքին չեն արժանացել, ապա այդ այն պարզ պատճառով, որ հայ իրականությունը և ո'չ անգամ
«մտավորական ավագանին» դրանց բնավ հասու չեն ( ո՞ւր մնաց միջակությունը... ), իսկ օտարներին մնում է անհաս թարգմանության բացակայության պատճառով: Ինչ փույթ, կապիկներին մարդաբանությունը չի հետաքրքրում, կատուներին` ձկնաբուծությունը, թռչնազգիներին` աերոդինամիկան: Նրանք շատ էլ լավ ապրում են առանց այդ, թեև բիոնիկան զարգանում է հենց նրանց կենսափորձով:
    Մինչդեռ, Ա. Էյնշտեյնը ֆիզիկական ու տիեզերական օրենքներից ավելի, համառորեն ճգնում էր կռահել
«Աստծո ծրագիրը», շատ այլ պրպտողների մեջ ֆրանս. Ի. և Գ. Բոգդանով եղբայրները` «կոսմիկական կոդը»,
որի վրա հենված է ողջ Տիեզերքը
, ենթադրելով թե արդյոք. «Այն մի անծանոթ լեզվով գրառված մի հնագույն խորհուրդ չէ՞, սպասելով, որ մի հեռավոր օր կկարողանանք
այն վերծանել...»  («Avent le Big Bang»; «Բիգ Բանգից  առաջ», Paris-2004 թ., էջ 318)...

  
Այնինչ այսպես, հնեաբանությունն ու մշակութաբանությունը մեզ համար դարձան օժանդակ ճանաչողության միջոց, սակայն հանգեցրին Էա-Հայա դիցահամակարգին, իսկ դրանից սերված Է-Էություն ուսմունքը` հակադարձորեն ծառայեց որպես թե' հետազոտական սկզբունք և թե'
ինքնահաստատման ու անվերջ ինքնարարման գործընթաց ( ինչպես բնականորեն նաև հենց այստեղ), տիեզերաբանությունն ու իմաստասիրությունը` գերնպատակ վասն էիզմ-«Ամենայն Ստեղծի Տեսության» և առ առեղծվածային «Մեծ Անհայտ» կամ ԳերԷություն (
Է-Էություն-էիզմ ուսմունքի նոր, անսպասելի ու անվիճելի փաստարկումներին և ճշմարտացիությանը դեռ առիթ կունենաք ծանոթանալու սույն կայքի հետագա թողարկումներում...):
     
Առանց այդ, գոյությունը մնում է սոսկ կեցություն` զուրկ  խորախորհուրդ  բովանդակությունից, ճանաչողությունը` ինֆորմացիոն սպառողություն, բայց ոչ հոգևոր վերելք, իմացությունը` իմաստասիրություն, բայց ոչ իմաստություն,  իսկ մենք հնագիտական գալիք պեղածոներ, երբ պիտի առավելաբար ինքներս մեզ, մեր ներաշխարհն  ու մեր «գլխի գալիքը» պեղեինք:
   Ըստ էության այդ է հնեաբանության առաքելությունը, բայց հիմնականում առայժմ էվոլյուցիոն իներցիայով, առավելապես բնազդաբար, իրողության մեծ շեղումներով, խարխափումներով ու շահարկումներով, բայց նաև
«բնական ընտրության» օրինաչափությամբ, առաջավոր մարդկության ու առավել հասուն խավերի ռահվիրայությամբ:  
    
Մինչդեռ ճշմարտությունը, երկնակամարում առկայծող աստղի պես, բոլորովին էլ այնտեղ չէ, որտեղ երևում է կամ թվում է լինել` այլ իրականում կարող է գտնվել հենց ձեր կողքին, դիմացի աստղը` մեր թիկունքում, իսկ նրանից մեզ հասնող ճառագայթը գալարվել երկնային բյուր մարմինների գրավիտացիոն դաշտերում, ճշմարտությունը`  ծանրակշիռ հեղինակությունների ու այլազան «սև խոռոչների»...
      Այնինչ, նույն Է-Էության դելփյան տաճարի երբեմնի արձանագրությունը խորհրդավոր ազդարարում էր.

                                                              ՃԱՆԱՉԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ, ԵՎ «է'Ի», ՈՉ ԱՎԵԼ...

                                                                                               ¡  ¡  ¡ 
               Ալեքսանդր Արորդի Վարպետյան                                                  Մարսել, 17 հուլիսի  2009 թ.

                                                     

                                                      

                                                                       ՀԵՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ

   
  Այժմ, առավել հետաքրքրվածներին խորհուրդ ենք տալիս վերընթերցել սույն քննախուզության բոլոր մասերը ամբողջությամբ, տվալ նյութի սահմաններում  հիշատակված հանգույցների, դրվագների ու թեմաների շաղկապման ու ընդհանրացման համար: Այդ բոլորն էլ ունեն թե' ենթատեքստային հարակցություններ և թե' ելուստներ այս կայքում հրապարակված այլ հոդվածների` ինչպես նաև արևելագիտական ու հայագիտական այլ նյութերի հետ, դրանք իրենց հերթին` մեր այլ հետազոտությունների, իսկ այդ ամենը` արևելագիտական և հայագիտական ծով հետազոտությունների ու տեսությունների (տեքստում միայն մեկ համեստ մասն ունի հղումներ ): Բարեբախտաբար, դրանցում առկա են բավականին շատ զուգահեռներ և ընդհանրություններ: Անշուշտ, դեռ կան նաև չհրապարակված թե դեռևս չբացահայտված շատ այլ «վանդակներ»: Այսուհանդերձ, աստիճանաբար ուրվագծվում է անցյալի բոլորովին այլ մեկ համայնապատկեր: Այնպես, ինչպես նույն բառերի այլ մեկ հարաբերակցությամբ նախադասությունը կարող է ստանալ բոլորովին այլ իմաստ:

   Հասկանալիորեն, այն ոչ բոլորին կարող է համոզել կամ  լինել ձեռնտու, հատկապես նրանց` ովքեր մնում են  պաշտոնական տեսությունների և դրանց ճշմարտացիությանը հավակնող մենաշնորհյալների տիրույթում, որոնք ունեն ինչ-ինչ նկրտումներ: Իսկ վերջերս էլ
«Պարսկաստանի խորքից» թե չգիտես որտեղից «եկել է նամակ». հայոց ծագումնաբանությունը Ք.ա. 3-րդ հզ անդին չծավալելու հրահանգով: Զի, գրավոր աղբյուրների բացակայությամբ իբր անհնարին է դրանից անդին էթնոսների գոյությունն ու տարիքը որոշելը…  ( գենետիկական տեխնոլոգիաները, հնագիտական արտեֆակտերը, ազգագրական ավանդույթները թե պալեոլոգիական նորանոր գիտաճյուղերը լեզվաբնությանը ոչինչ չեն ասում… ): Սակայն այդ միշտ էլ եղել այդպես, այդուհանդերձ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի մերձենալով ճշմարտությանը, ինչպես վերջին ընդամենը մեկ քանի տասնամյակների ընթացքում հայոց պաշտոնական ծագումնաբանությունը Ք.ա. 6-րդ դարից միանգամից հասավ Ք.ա. 3-րդ հզ, ինչը հարկ է ընդունել որպես զգալի ձեռքբերում: Տարակուսանքի պատճառներ չկան, երբ երկնաքերերի հարևանությամբ դեռևս կան քարեդարյա համայնքներ, միջմոլորակային հրթիռներին  զուգահեռ` կենդանաբանական քարշուժ, և երբ ոմանք «Ճշմարտություն են որոնում,… էլ ավելի խորը թաղելու համար»

  Ինչ վերաբերում է մեզ ու արևելագիտական «խաչբառի» տվյալ «վանդակին », ապա վերոնշյալ ամսաթվից կարելի է կռահել, որ մինչ այդ մենք չենք պարապուրդել և մեր «գզրոցում» չեն պակասում շատ ավելի անհավատալի այլ անակնկալներ: Իսկ եթե որոշեցինք դրանցից առաջ հրապարակել այս մեկ` ընթացիկ, առավել համեստ ու վերջին աշխատությունը, ապա այդ նախ հենց այդ հուշելու միտումով  ու ևս մի քանի այլ նկատառումներով, որոնց մասին առայժմ կուզենայինք լռել:
   Այսուհանդերձ թողնում ենք կռահել, որ դրանք ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ անվերջ ընդլայնվող ու խորացող տեսության ելուստներն ու հանգույցներն են, իսկ այն`
անհամեմատ կարևոր Է-Էություն-էիզմ էաբանական տեսության ատաղձը կամ ավելի ստույգ` կաղապարամածը: Նկատի առնելով նաև դրա ռեֆորմատորական նշանակությունը, պատմական մեր
«գրազն»  ու հասարակայնորեն ոչ շատ նախանձելի իրավիճակը, բնական է, որ մենք հարկադրված լինեինք հրապարակումների և ընդհանրապես հասարակական այլ մեկ ռազմավարություն որդեգրել:
   Այսպես թե այնպես, արևելագիտությունն ու հայագիտությունը զարգանալու են
նախագծված այս ուղղությամբ...