Սկզբնաէջ
     
 
 
   

  Այս առիթով նախատեսվում են հրապարակումների, լուսաբանումների և միջոցառումների շարք,
  որոնց մասին կտեղեկացվի սույն և հարակից էջերում: (տե՛ս նաև ԷՈՒԹՅԱՆ 20-ամյա հոբելյանին
                  նվիրված նյութերը. http://www.eutyun.org/S/E/E-Vodisakan/20-amyak.htm և
     ԷՈՒԹՅԱՆ կենսագրական տեսանյութերով. https://www.youtube.com/watch?v=CJKM1uV9YDo
):

                                                ՀԱԶԱՐ ՇԵՓՈՐ ՀՆՉԵՆ ԹՈՂ...  
                                              
        
  http://www.eutyun.org/S/E/E/E.htm                  

    Մեկ ամսից կլրանա ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճարի 25-ամյակը (15.09.1990-15.09.2015): Քառորդ դար, մի ամբողջ սերունդ: Թե այդ ընթացքում «ի՞նչ բերք տվին հայոց այգիները»՝ հայտնի է բոլորին: Իսկ արվեստի թե գիտության ասպարեզում ոչ մեկ դարակազմիկ, թեկուզ նշանակալից կամ մնայուն գործ: Մինչդեռ անհրաժեշտ է առնվազը ևս մեկ-քանի սերունդ ընկալելու համար էութենական այսբերգի գոնե տեսանելի ինչությունը: Եվ այդ դեռ ոչինչ, շատ ավելին դեռ չի էլ ասված, տարիներ ի վեր խնամքով ընտրված ու պահեստավորված է ականապատելու համար գալիքը...

   
Մեզ մնում է ԷՈՒԹՅԱՆ տրված համանվագն ավարտել հաղթական ակորդներով: Այդ նախ այս տարվա միանգամից երկու հրատարակություններն են «Եվ ճանաչիր զԲանս» և «............» հատորները (այս մեկը՝ հրատարակման ընթացքում է ): Սակայն, Լոս Անջելեսում նախատեսվող դրանց շնորհանդեսին և միաժամանակ ԷՈՒԹՅԱՆ 25-ամյա հոբելյանին, մենք կանենք ևս մեկ աշխարհացունց բացահայտում: Միայն մեկ փոքրիկ «միջուկային» հյուլե գանձարանային մեր պահուստից, հայագիտության մեջ մի թանձր առեղծվածի վերաբերյալ, որի վրա արդեն մի քանի դարե ի վեր գլուխ են կոտրել անվանի քանի հայագետներ, իսկ արևելագիտության մեջ՝ այժմ ողջ աշխարհը: Դրա աշխարհաքաղաքական հետևանքները անհնար է կանխատեսել...

   Մինչդեռ, «չնչին» հյուլեն գալիս է նաև ազդարարելու, որ մեկ ամբողջ բացառիկ բեղմնավոր սերնդից հետո ԷՈՒԹՅԱՆ գանձարանը դեռևս հագեցած է աներևակայելի հայտնություններով, ունակ հեղաշրջելու համամարդկային աշխարհայացքը տիեզերաբանության, Տիեզերքի և իր «վերջնական վիճակի» վերաբերյալ: 25 տարվա մեր վերուվարումներից ու կորուստներից հետո կմնան միայն այդ և Արցախը (վերջինս դեռ անհայտներով... ):

       Ոմանց բուն առաքելություն սկսվում է ետմահու...
    Եվ այդ, նաև մասամբ շնորհիվ հենց մեր նենգ ու բթամիտ պարագլուխների: Արարչագործական նման մի արժանի ու առավել պատիժ դժվար է պատկերացնել: Նույնիսկ դրամի թե փառքի բուրգեր դիզելու և պատմության մեջ «արձանանալու» ջղաձգություններով:

              
               «Հազար շեփոր հնչեն թող»... 
 
     
   




                                                                           

           
        «ԷՈՒԹՅՈՒՆ» միաբանությունը 25-ամյա
 հոբելյանի առթիվ շնորհավորում է իր հիմնադիրներին,
    անցյալ-ներկա միաբաններին ու համակիրներին,          
   և ներբողում լուսահոգի նվիրյալների հիշատակը:         
    Լավատեսորեն վստահ ենք, որ բոլորի հավատն        
      ու երախտիքը հետագայում առավելագույնս          
   կծառայեն իրենց վեհ նպատակներին և նվիրյալ               
          այս կենսափորձը կդառնա ավանդույթ`      
    հանուն գոնե իրենց  արժանավոր հարատևման:
                         
    ՀԱՎԱՏՈՎ, ԽՈՆԱՐՀԱՆՔՈՎ  ԵՎ  ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ

                     
            
               ԷՈՒԹՅՈՒՆ
         
      Ազգային Իմաստության Տաճար                                                                          Մարսել, 15.08.2015 թ.