ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ
   
 
          Ըստ ոմանց. «Այն բոլոր սփյուռքահայերը, որոնք ցանկություն ունեին տուն գնել Հայաստանում,
                        արդեն իսկ գնել են եւ արդեն որեւէ բնակարան չի մնացել, որից կերեւա Արարատը»...

                                                                                      http://www.lragir.am/armsrc/comments-lrahos30945.html


                               ՎԱՃԱՌՎՈՒՄ Է !!!


                              ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐՈՐԴԻ ՎԱՐՊԵՏՅԱՆԻ

                                      անձնական բնակարանը Երևանում
  Արարատին և Արարատյան դաշտին ամբողջովին բաց ու դեմ-դիմաց !!!
 
      Աջափնյակ, Կիևյան կամուրջի մոտակայքում ,   
Լենինգրադյան պողոտայի և Շինարարների փողոցի խաչմերուկում,
Հասցեն. Շինարարների փող. N° 2, բնկ. 27, 7-րդ հարկ (վերելակ):         
Աշխարհագրական դիրքորոշումը` արևելեք-հարավ-արևմուտք,
3 սենյակ, ընդ. 65 մ² մակերես, ամբողջովին վերափոխված ու նորոգված, ներկառույց կահույք,
3 պատշգամբ, բոլորն է դեպի Արարատ, դեպի ձախ-արևելք` Ծիծեռնակաբերդը: 
Տեսաժապավենը.  https://www.youtube.com/watch?v=zCIeCi2lzXU&feature=youtu.be




Ձևափոխման և ներքին ձևավորման նախագիծն ու աշխատանքները` Ա.Վարպետյանի:
3 սենյակ (ընդհանուր սենյակ, ննջասենյակ և գրասենյակ ), ընդհանուր` 65 մ² մակերես,
առանց անգամ 1 սմ² կորուստի:

Նախասրահը (
≈ 6մ²,օժտված ներկառույց փակ հանդերձարանով ) հանդիսանում է բնակարանի քառուղին, որից դեպի ձախ ննջարանն է, դեպի աջ` լողասենյակը և պահեստասենյակը,
դեմ-դիմաց` մուտքը դեպի ընդհանուր սենյակ:

Ննջարան (12 մ²), ելք և պատուհան դեպի արևելք` դեպի 3-րդ պատշգամբ և Արարատ:
Ներկառուցված ընդգրկուն պահարան և կահավորում հատուկ նախագծով:  
 
Ընդհանուր սենյակ (մակերեսը 22 մ²), առատ տարաբնույթ պահոցներով (ներառյալ բազմոցի  ու թիկնաթոռների տակ, որոնք կարող են վերածվել 2 տեղանոց անկողնի):
Հատակն ու դիմացի պատը` "կավրալիտ" (արհեստական գորգ):

Բաց խոհանոց, որը ըստ հարկի կարող առանձնանալ վարագույրով, բայց նաև միանալ ընդհանուր սենյակին, բազմամարդ հավաքույթների համար:
                                                                                                         
 
6,4 մ² մեծ պատշգամբը (լոջիա) օժտված է կենցաղային ընդգրկուն աջակողմյա պահարանով և ձախակողմյա պահոցով,  ունի անպարփակ համայնապատկեր դեպի Արարատյան դաշտ ու Արարատ, ծառայում է նաև որպես ամառային ճաշասենյակ ու նաև արևահարումների օթյակ ( բարձր և դուրս է որևէ տեսադաշտից ):


Գրասենյակի աջ և ձախ պատերին` գրապահոցներ, անկողին, գրասեղան, պատուհան և ելք դեպի  2-րդ պատշգամբ` ուղիղ դեպի Արարատ:

¡  ¡  ¡

    
Շենքը կառուցվել է 1982 թ., հատուկ նախագծով` Շինարարական նախարարության աշխատակիցների համար, 14 հարկանի, հակասեյսմիկ նկատառումներով և երկաթբետոնյա մոնոլիտ կարկասով (սյուները`45x45 սմ…): Ապահոված է զույգ վերելակներով, ջրով ու մնացյալ կոմունիկացիաներով (էլետրականություն, հեռախոս, աղբահեռացում ), բնակարանը` 250 լ. պահեստային ջրատակառով, տաք ջրով, տեղական ջեռուցմամբ, ներկառույց պահարաններով
( նախասրահ, ննջասենյակ, խոհանոց, առաջին պատշգամբ, և լողարան ):
Հյուսիսային բակում ունի մետաղյա ավտոտնակ, բետոնյա ընդարձակ նկուղով` կենցաղային տարաչափ իրերի պահեստավորման համար:
Բակարանը նախատեսված էր որպես Ա.Վարպետյանի տուն-թանգարան, սակայն ստեղծված իրավիճակում վաճառվում է շուկայական ընթացիկ և մատչելի գներով, այլուր նման մի օջախ ստեղծելու և անձնական արխիվները կենտրոնացնելու նպատակով: Իսկ տվյալ բնակարանը կարող է նաև գնվել որևէ կազմակերպության կողմից և օգտագործվել որպես գրասենյակ:
Հետաքրքրվողները կարող են կապվել հետևյալ հասցեներով և հեռախոսահամարներով.

 
     eutyun@gmail.com ; varpetian@hotmail.com ; mek.realty@gmail.com
հեռ. +33 4.9.64.61.14,  +374 55 482645

Բարեկամ կայքերին թե հնարավոր այլ լրատվամիջոցներին խնդրում ենք վերահրապարակել
ազդը: Նախապես երախտապարտ ենք !!!