ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ |
Սկզբնաէջ |
Նշաձող |
Ես քարոզում եմ ձեզ գերմարդու մասին: Մարդս մի բան է, որ պետք է
հաղթահարվի: Ի՞նչ եք արել նրան հաղթահարելու համար:Բոլոր արարածները իրենց
հաղթահարող մի բան են ստեղծել. և դուք ուզում եք տեղատվությո՞ւնը լինել այս
մեծ հորձանքի և ավելի սիրով դեպի կենդանին ետ գնալ, քան մարդուն
հաղթահարե՞լ: Ի՞նչ է կապիկը մարդու համար. հեգնանքի մի քրքիջ կամ ցավագին ամոթ: Նույնը պիտ լինի և մարդը գերմարդու համար. հեգնանքի մի քրքիջ կամ ցավագին ամոթ: Դուք անցել եք որդից մինչև մարդը ճանապարհը. և շատ բան ձեր մեջ դեռ որդ է: Կապիկներ էիք երբեմն և այժմ էլ դեռ` մարդը ավելի է կապիկ` քան որևէ կապիկ:
|
Այս էջում կփորձենք արձագանքել ու հավաքագրել մեզանում տեղի ունեցող այն իրադարձություններին և արտահայտվող մտքերին, որոնք ակնհայտ չեն բավարարի առողջ տրամաբանության, նորմալ արժեքային համակարգի, տարրական արժանապատվության կամ նվազագույն բարոյականության չափանիշներին: Մենք նպատակ չունենալով վարկաբեկել կամ վիրավորել որևէ մեկին, այստեղ կզետեղենք այդ չափանիշների նշաձողն ակնհայտ չհաղթահարած ու մեր աչքից չվրիպած բոլոր ընթացիկ հանրային երևույթները` հույս ունենալով, որ դա մասամբ կկանխի նմանատիպ երևույթների կրկնությունը: |