* Բոլոր իրերի հիմքում ընկած է ջուրը և բոլոր իրերը
շնչավորված են: |
|
* Բոլոր իրերը առաջացել են ոչ թե նյութական
նախասկզբից, այլ` ապեյրոնից, որը հավերժական է, անփոփոխ և
աստվածային: |
|
* Նոսրանալով` օդը վերածվում է կրակի, իսկ խտանալով`
առաջացնում է պինդ մարմիններ: |
|
* Նույն գետը երկու անգամ չես մտնի: |
* Ինչպես տիեզերքը, այնպես էլ մարդն ունի իր լոգոսը,
որը տիեզերական լոգոսի մասն է: |
* Մեկը հավասար է հազարին, եթե նա լավագույնն է: |
|
* Մարդկանց մի արա այն, ինչը չես ցանկանում քեզ: |
* Հասարակության մեջ յուրաքանչյուր մարդ պետք է
զբաղեցնի Երկնքի կողմից նախասահմանված դիրքը և պաշտոնը: Երբ
խախտվում է այդ կարգը` պետության մեջ առաջանում է անկարգություն,
անիշխանություն, բարոյազրկվում և հեղինակազրկվում են հասարակական
արժեքները: |
* Ի տարբերություն փոքրոգի, չնչին մարդուկների,
ազնվազարմ մարդը մտածում է ոչ թե շահի, օգուտի, այլ պարտքի մասին: |
* Կատարյալ մարդը խուսափելով ծայրահեղություններից,
ընտրում է դրանց միջինը: |
|
* Ով գիտի` չի խոսում, ով խոսում է` չգիտի: |
* Գոյություն ունեցող ամեն ինչը ծագում է Դաոյից,
զարգանում ըստ Դաոյի օրենքների և շրջապտույտ կատարելով`
վերադառնում կրկին Դաոյին: |
|
* Թեև Եսը ինքնին ազատ է և անմահ, բայց անգիտակից
լինելու պատճառով խառնվում է մարմնի, զգայությունների և մտքի հետ:
Եսի և ոչ Եսի չտարբերակման պատճառով առաջ են գալիս մարդկային բոլոր
տառապանքները: |
|
* Իմացությունն իրականանում է յոթ հասկացությունների
միջոցով` սուբստանցիա, որակ, գործողություն, համընդհանրություն,
առանձնահատկություն, ներհատուկություն և ոչ կեցություն: Իսկ
սուբստանցիաները լինում են ինը տեսակի, որոնք են` հողը, ջուրը,
կրակը, օդը, եթերը, ժամանակը, տարածությունը, հոգին և միտքը: |
|
* Ողջ գոյի ճանաչողության բանալին մաթեմատիկայի և նրա
սկզբունքի` թվի մեջ է: |
* Տիեզերական մարմիններն առաջանում են կենտրոնական
մարմնից` կրակից և պտտվում են դրա շուրջը: |
|
* Մարդիկ են իրենց նմանությամբ ստեղծում աստվածներին և
նրանց վերագրում մարդկային հատկությունները: |
|
* Տիեզերքում տեղի են ունենում ոչ թե առաջացման և
ոչնչացման, այլ միացման և քայքայման գործընթացներ: Սերը և
ատելությունը փոխնիփոխ հաջորդում են իրար, որի հետևանքով գոյանում
է տիեզերածնության չորս փուլերը ... |
|
* Տիեզերքի առաջացմանը նախորդել է սկզբնական մի վիճակ,
երբ միասնական խառնուրդի մեջ գոյություն է ունեցել ամեն ինչը,
որտեղ կատարելությամբ համասեռ բախշված են եղել բոլոր տարրերը և
նյութերը: |
|
* Երբ ատոմները միանում են` առաջանում են իրերը, երբ
բաժանվում են` իրերը քայքայվում են, իսկ երբ խախտվում է ատոմների
կարգն ու դրությունը` տեղի է ունենում փոփոխություն: |
|
* Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ: |
* Գիտելիքը առաքինություն է: |
|
* Էյդոսները իրերի էություններն են, դրանց հիմքն ու
պատճառը, նախատիպերը կամ հարացույցները, ինչպես նաև դրանց
կեցության իդեալները և նպատակները: |
* Բարիքը էյդոսների աշխարհի թագուհին է, ողջ գոյի
պատճառը և նպատակը: |
* Եթե բժիշկը հիվանդ մարմնից հեռացնում է անպիտան
օրգանները, ապա բռնակալը, ընդհակառակը, հեռացնում է առողջ
օրգանները: |
|
* Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունը ավելի
թանկ է: |
* Իրերի ինչությունը և որպիսությունը բացահայտում են
հետևյալ տասը կատեգորիաները. գոյացություն, քանակ, որակ,
հարաբերություն, տեղ, ժամանակ, դրություն, տիրապետում,
գործողություն և կրում: |
* Ճիշտ կառավարման ձևերն են` միապետությունը,
արիստոկրատիան և հանրապետությունը, իսկ սխալ կառավարման ձևերն են`
բռնապետությունը, օլիգարխիան և դեմոկրատիան: |
|
* Ո'չ զգայությունը, ո'չ կարծիքը, և ո'չ էլ
դատողությունը չեն կարող պարզել, թե ինչպիսի՞ն է իրերի իսկական
բնությունը, հետևաբար դրանց մասին չենք կարող ունենալ ոչ ճշմարիտ,
ոչ էլ կեղծ գիտելիք: |
|
* Արհեստական պահանջմունքների բավարարման հետևից
ընկնելով` մարդիկ կորցնում են իրենց հոգու հանգստությունը և
դժբախտանում: Երջանկության հասնելու համար պետք է հետևել
բնությանը, ապրել բնական կյանքով: |
|
* Փիլիսոփայությունը պտղատու այգի է, որտեղ
տրամաբանությունը այգու ցանկապատն է, ֆիզիկան` ծառերը, իսկ
բարոյագիտությունը` պտուղները: |
|
* Հնարավոր չէ բանականության միջոցով արտահայտել
Միասնականի էությունը, որովհետև դա վերբանական, գերզգայական,
անճանաչելի, անսկիզբ, անփոփոխ և հավերժական գոյացություն է: |
|
* Մարդը օժտված լինելով կամքի ազատությամբ,
այնուհանդերձ, առանց Աստծո գործուն միջամտության` չի կարող ճիշտ
ընտրություն կատարել, հետևաբար, ինքնուրույն կերպով չի կարող
փրկվել: |
|
* Ճշմարիտ կրոնի և ճշմարիտ փիլիսոփայության,
Հայտնության և բանականության միջև չի կարող լինել հակասություն,
քանի որ երկուսի աղբյուրն էլ աստվածային իմաստությունն է: |
|
* Մարդու հոգին բաղկացած է բուսական, կենդանական և
բանական մասերից: |
|
* Ճշմարտությունը, որն աստվածային Հայտնությունն է,
մեկն է, սակայն տարբեր են դրա ընկալման ու մեկնաբանման ձևերը: |
|
* Գոյությունը և էությունը իրական կերպով համընկնում
են միայն Աստծո մեջ: |
|
* Տիեզերքն անվերջ ու անսահմանափակ է: Տիեզերքը չունի
կենտրոն, հետևաբար, երկիրը չի կարող լինել տիեզերքի կենտրոնը:
Երկիրը ոչ թե անշարժ է` այլ շարժվում է: Որակական տարբերություն
չկա երկնային և երկրային օրենքների միջև, ուստի դրանցում գործում
են միևնույն օրենքները: |
|
* Մարդուն տրված է ազատություն ինքն իրեն կերտելու
համար: Մարդը կարող է իջնել կենդանու մակարդակին և կարող է հասնել
հրեշտակային կատարելության. ամեն ինչ կախված է նրա ընտրությունից,
կամքից և բարոյական վարքագծից: |
|
Ջովանի Պիկո դելլա Միրանդոլա |
|
* Մարդու բնությունն անփոփոխ է, իսկ ճակատագիրը`
փոփոխական, ուստի հաջողության կարող են հասնել նրանք, ում
գործողությունները համահունչ են ժամանակի պահանջներին: |
|
* Պետության մեջ մարդիկ կարող են երջանիկ լինել միայ
այն դեպքում, եթե կառավարիչները գիտնականներ են: |
|
* Տեսությունը զորավարն է, իսկ պրակտիկան` զինվորները: |
|
* Ճանաչողության մեջ սուբյեկտը ոչ թե պետք է հետևի
հեղինակություններին, այլ ինքը պետք է բացահայտի ճշմարտությունը
... |
|
* Ճշմարիտ իմացությանը խանգարում են չորս հիմնական
կուռքեր կամ ուրվականներ, որոնք են` Սեռի, Քարանձավի, Հրապարակի և
Թատրոնի կուռքերը ... |
|
* Բնական մարմինները բնության արդյունքներն են, իսկ
արհեստականը` մարդկային գործունեության: Ըստ այդմ էլ
փիլիսոփայությունը բաժանվում է երկու մասի` բնական և քաղաքացիական: |
|
* Կասկածելով ամեն ինչի հավաստիության վրա, մենք պետք է
ընդունենք, որ գոյություն ունի մի այնպիսի ճշմարտություն, որի
հավաստիությունը անհնար է կասկածի տակ առնել: |
* Բացառությամբ ինտելեկտուալ ինտուիցիայի և
դեդուկցիայի, իմացության մյուս բոլոր եղանակները մոլորության
աղբյուրներ են: |
|
* Սիրտն ունի իր օրենքները, որոնք բանականությունը
չգիտի: |
|
* Փորձնական տվյալներն իմաստավորելիս բանականությունը
հենվում է աքսիոմների վրա, բայց դրանք բնածին չեն, այլ նախորդ
փորձի ընդհանրացման արդյունք են: |
|
* Փիլիսոփայական գիտելիքը հնարավոր չէ շարադրել
բնագիտությունից ու մաթեմատիկայից փոխառած մեթոդներով: |
|
* Մարդու հոգին երբեք չի կարող լինել "մաքուր տախտակ",
քանզի ճանաչողությունն ինքնին ենթադրում է որոշ գիտելիքների
առկայություն, որոնք հնարավոր են դարձնում զգայական տվյալների
իմաստավորումը: |
|
* Ճանաչողության առարկան ոչ թե արտաքին իրերն են, այլ
զգայարաններում տրված պատկերացումները և գաղափարները: |
|
* Մարդիկ կատարում են հետևյալ տրամաբանական սխալը.
սրանից հետո, հետևաբար, սրա պատճառով: |
|
* Ո'չ միապետության և ո'չ էլ հանրապետության մեջ
քաղաքական ազատություն չի կարող լինել, եթե չկա օրենսդիր, գործադիր
և դատական իշխանությունների բաժանում: |
|
* Եթե Աստված չլիներ, նրան հարկավոր էր հորինել: |
|
* Մարդս մի բան է, որ պետք է հաղթահարվի ... |
|
|
|
|
* Խոսքիս ընթացքը կանգնեցնում եմ, երբ անպատշաճություն
եմ նկատում կամ հավաստիության կողմից կասկածելի մի բան: |
|
* Նախանձն է չարիքի սկիզբը: |
* Մարդիք ավելի շատ օրինակին են հետևում, քան
ճշմարտությանը: |
* Ով ցանկանում է նայել արեգակի ճառագայթներին, պետք է
սրբի ու հեռացնի աչքերի պղտորությունն առաջացնող կեղտն ու ճպուռը,
որպեսզի այդ աղտոտությունները, որ երևում են բբերի շուրջ, պայծառ
լույսին նայելու արգելք չլինեն: |
|
* Վայ նրան, որ տուն է շինում ոչ արդարությամբ և
վերնահարկ է կառուցում ոչ իրավունքով: |
|
* Համբավն ուրիշ է, ճշմարտությունն ուրիշ: |
* Լավ է աչքով կույր լինել, քան մտքով կույր: |
|
* Չի կարելի նմանվել պիղծ ու վատթար գործերով լցված
մարդկանց, որոնք իրենց աչքի գերանը չտեսնելով, ուրիշի աչքն են
զննում, որ շյուղ հանեն: |
|
* Զարմանքը փիլիսոփայության սկիզբն է: |
* Վեցամսյա և ութամսյա ծնված երեխաները չեն ապրում, իսկ
յոթ ամսականները ապրում են: Երեխաները սովորաբար յոթ ամսական
ժամանակ ատամ են հանում, իսկ յոթ տարեկան հասակում փոխում են: |
* Ովքեր գեթ մի անգամ փիլիսոփայական խոսք են տենչում և
պատեհ առիթ են ունենում լոկ մատի ծայրով ճաշակել նրա
քաղցրությունը, նրանք բոլոր երկրավոր հոգսերին “մնաք բարյավ”
ասելով, ողջախոհ մի մոլությամբ անձնատուր են լինում նրան: |
|
* Եթե Հայաստանի մեծամեծները թողնեն իրենց անկարգ
ճամարտակելը միմյանց դեմ, միաբան լինեն և չլինեն հետևող
եղբայրասպան Կայենին, այն ժամանակ ոչ թե թշնամիները հայերին, այլ
հայերը իրենց թշնամիներին գետնին կտապալեն: |
|
* Վա~յ, երկու ճանփաներու մեջտեղ շվարած մեղավորիս: |
|
* Զրպարտանքից և հեյրուրանքներից ոչ ոք զերծ չի
մնացել, ոչ ոք չի խուսափել: |
* Անտարբերությունը համարյա հանցագործություն է:
Մեղավոր է նա, ով ասում է` ինձ չխայթող օձը թող հազար տարի ապրի: |
|
Գրիգոր Մագիստրոս Պահլավունի |
|
* Մեռած է այն հավատը, որին գործեր չեն հետևում: |
|
* Մարդու իմացական ունակությունները (զգայություն,
բանականություն և հավատ) միասնական իմացական բնության բաղկացուցիչ
մասերն են, և միայն դրանց համատեղ գործունեությունը կարող է
ապահովել մարդու ճանաչողության ամբողջությունն ու լրիվությունը: |
|
* Մարդ կա, որ հազար արժե, հազար մարդ կա, որ մեկ մի
չարժե.
Այն մարդն, որ հազար արժե, անգետին մոտ փող մի չարժե: |
|
* Աշխարհս թեկուզ քոնն ըլի, ի՞նչ պիտի տանիս: |
|
* Տգիտության պատճառով հայերը մոռացել են ազատության ու
լուսավորության վեհ գաղափարները: |
|
* Հայերի կրած տառապանքների պատճառներից մեկն էլ ոչ այնքան
օտարազգիների տիրապետությունն է եղել, որքան նրանց տգիտությունը և
անմիաբանությունը: |
|
* Ա~խ լեզուն, լեզուն. լեզուն որ չըլի, մարդ ընչի՞
նման կըլի… Ձե~զ եմ ասում, ձե~զ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր
անումին մեռնի~մ, ձեր արևին ղուրբա~ն. Տասը լեզու սորվեցե~ք, ձեր
լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե~ք: |
|
* Ժողովուրդ հայոց, քու ազատությունդ քու ձեռքդ է ամեն
բանե առաջ. Քու սեփական ուժիդ, քու զենքիդ մեջ: |
|
* Կանտը, Ֆիխտեն, Հեգելը, որչափ էլ մեծ լինի նրանց ավանդը
փիլիսոփայական մտքի զարգացման գործում, այնուհանդերձ, լուծում էին
իրենց ազգային խնդիրները: |
|
* Եթե բոլոր մայրերը այնքան հայրենասեր և ազգասեր
լինեն, որ իրենց զավակների հետ մայրենի լեզվով խոսեն, նրանց սրտի
մեջ ազգային պատվասիրություն ձգեն, հայրենիքի սեր, էլ այնուհետև
ի՞նչ մահ կարող է սպառնալ մեզ: |
|
* Շատ անգամ ոչինչ չասող խոսք մը նշանավոր մարդու մը
բերնեն ելած ըլլալուն համար իբրև պատգամ կընդունվի, և շատ անգամ
նշանավոր խոսք մը աննշան մեկե մը ըսված ըլլալուն համար
կարևորության չառնվիր: |
* Դժբախտաբար մեր ազգին մեջ շատերու բարձրանալուն
գաղտնիքը բնական օրենքներով միայն կլուծվի. Ծանրերը միշտ գետնաքարշ
կմնան ու թեթևները վեր կելնեն: |
* Մեծ անվանց ներքև հաճախ պզտիկ բաներ կպահվին: |
* Ով շողոքորթություն… Ամեն տարիք կսիրե քեզ: |
* Կեղծ բարեկամները արևու ժամացույցի կը նմանին, երբ
օրը պայծառ է` կը տեսնվին, երբ ամպոտ է` չեն տեսնվիր: |
|
* Մեծ հեղինակությունները չեն կրնար ուսման ու
կրթության տարածումին շնորհիվ կարճ ժամանակամիջոցի մեջ առաջ գնալ:
Ջերմոցի մեջ կարելի է շուտով պտուղ ու ծաղիկ հասցնել, բայց ոչ
կաղնի: |
|
* Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն
մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու
համար: |
* Լեզուն է ամեն մի ժողովրդի գոյության ու էության
ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր
դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին,
հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու
հոգեբանությունը: |
* Մեծությունը օրենքներ ու կանոններ չի ճանաչում. իրեն
ցանկապատով չի փակում, եղած ցանկապատն էլ քանդում է: |
|
* Տղաք, ինչ որ ունիք,- հոգեկան, մտային արժանիքներ
կամ նյութապես հարստություն,- կպատկանի ձեր ժողովրդին,- անոր
վերադարձնեք պիտի: |
|
* Մարդը գնացական է, նրա լավ գործը մնացական. ըսել է`
ինքն է մնացական: Այ, խոսքի օրինակ, էս շաքարը գցեցիր թեյի մեջ`
հալավ, կորավ, չկա, բայց թեյն անուշացավ: Էնպես էլ լավ մարդը
կմեռնի, բայց նրա լավ գործը աշխարքը կանուշացնե: Թե չե առանց լավ
մարդու աշխարքը շատ դառն է` օձի լեղի: |
|
* Ո~վ մարդկային արդարություն, թող որ թքնեմ քո
ճակատին: |
|
* Փիլիսոփայությունը չի կարող վերանալ հենց միայն այն պատճառով,
որ մարդն իր էությամբ փիլիսոփայող է, որ փիլիսոփայելը մարդկային
մտքի էական հատկությունն է: |
|
* Պետք է ժայռին զարգել, ջաղջախել քնարը, երբ այն մեծ
չէ: |
* ...Զի մենք, հանուն Սերին, Սերմին,
քու հին Ցեղիդ Մարմարէն
կոյս,
Մենք, Զաւակներդ օգոստափառ,
պիտի կերտէնք Նո~ր Արշալույս... |
* Այս գռեհիկ աշխարհին վրա ամեն գերմարդ զոհ մըն է: |
* Հայ աշակերտներ ընդունող որևէ վարժարան` պարտական է Հայության
ապագան փրկելու աշխատիլ: Դարերե ի վեր այլասերումի ենթարկված
ժողովուրդ մը հարկ է ազատագրել` անոր վրայեն թոթափելով իր ցեղային
հատկությունները կրծող կարգ մը ժանգեր: |
|
* Հարկավոր է, այո, ազգովին ասպարեզ գալ, հարկավոր է ստեղծել մի
հեղինակավոր մարմին, որպեսզի մեր ժողովրդի ճակատագիրը հանձնված
չլինի պատահական ուժերի ղեկավարության: |
* Անթիվ են հայ մտավորականության մեղքերը հայ ժողովրդի առաջ,
անհամար են նրա սխալները, սակայն չմոռանանք, որ այսօրվա սխալը
անուղղելի կլինի, այսօրվա մեղքը` մահացու: |
|
* Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ
մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա: |
* Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ
իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր: |
* Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը -
վերադաստիարակությունն է: |
* Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և
առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և
սեփական մշակույթի զարգացման ձևով: |
|
* Ազգային դպրոցները “ազգային ոգու” հենարաններից
ամենաուժեղն են: |
|
* Այգը բացվեց աշխարհում, երբ դու դեռ քերթող էիր լոկ,-
Այժմ կեսօր է արդեն,- ժա'մ է դառնաս իմաստուն:- |
* Դարը մեզ մուրհակ է տալիս,- բայց այդ փակ մուրհակի հատուցումը
Սերունդնե'րն են ճշտում ապագա- և շատե~րն են սնանկ
հռչակվում: |
|
* Ինչ-որ տեղ, ինչ-որ բան այնպես չէ... |
|
* Ստեղծել... Ստեղծել նշանակում է քանդել միջակության պարիսպները
(քանդել և ոչ թե գրավել), փլատակել տգիտության ու անգիտության
պարիսպները (փլատակել և ոչ թե վերաշինել), այլապես ասծ` շարունակել
մի պայքար, որ մարդ արարածը մղում է հեռու-հեռավոր օրվանից, ինչ
սկսել է... մտածել: |
* Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից: |
* Մենք պարտավոր ենք շահելու շախմատային մեր այն խաղը, որ սկսել
է Մեսրոպ Մաշտոցը: |
|
* Ազգերը մեռնում են… տխմարությունից: |
* Իմաստուն է նա, ով պատճառի մեջ հետևանք է տեսնում, հետևանքում`
պատճառ, տարբերությունների մեջ նույնություն է տեսնում,
նույնություններում` տարբերություն, և ի վերջո, երևույթների մեջ
էություններ է որսում, էություններում` հնարավոր երևույթ: |
* Ո'չ թեիզմ, ո'չ աթեիզմ, պարզապես` էիզմ: |
|
Ալեքսանդր Արորդի Վարպետյան |
|
|
|